ՄիջազգայինՔաղաքական

Թրամփն առնւազն երկու անգամ ֆինանսաւորել է Քամալա Հարիսի քարոզարշաւը

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը ժամանակին եղել է Քամալա Հարիսի կողմնակիցը, սակայն այժմ նրանք, ամենայն հաւանականութեամբ, կը լինեն գլխաւոր մրցակիցները նախագահի պաշտօնի համար պայքարում: Քամալա Հարիսն արդէն հասկացրել է, որ մտադիր է դեմոկրատներին ներկայացնել ԱՄՆ նախագահական ընտրութիւններում։

Ամերիկեան Newsweek պարբերականը գրում է, որ Թրամփը նախկինում երկու անգամ աջակցել է Հարրիսի արշաւին ֆինանսական նւիրատւութիւններով։ Այսպիսով, 2011 թւականի սեպտեմբերի 26-ին Թրամփը նրան փոխանցել է 5 հազար դոլար, իսկ 2013 թւականի փետրւարի 20-ին՝ ևս հազար դոլար։ Այդ ժամանակ Քամալա Հարիսը առաջադրւում էր Կալիֆորնիայի գլխաւոր դատախազի պաշտօնում:

Ընդորում, Թրամփն այժմ կարծես թէ մոռացել է իր նախկին համակրանքների մասին, հաղորդում է Bild-ը։ Ելոյթ ունենալով Միչիգանում նախընտրական միջոցառման ժամանակ՝ նա Հարիսին անւանել է «խելագար» ծիծաղելու իր ձեւի համար:

Հարիսի նախընտրական արշաւին գումար է նւիրաբերել ոչ միայն ինքը՝ Թրամփը, այլեւ նրա դուստրը՝ Իւանկա Թրամփը։ Ինչպէս գրում է Washington Post-ը, դա տեղի է ունեցել 2014 թւականին, Իւանկա Թրամփը երկու հազար դոլար է փոխանցել Հարրիսին աջակցելու համար։ Միաժամանակ Հարիսի ներկայացուցիչները հաւաստիացրել են պարբերականին, որ իրենք նւիրատւութիւն չեն խնդրել Թրամփից կամ նրա հարազատներից։

Նախկինում Թրամփը յաճախ էր գումար նւիրաբերում դեմոկրատներին աջակցելու համար: Այսպիսով, 2001 թւականին նա հազար դոլար է յատկացրել այն ժամանակւայ սենատոր Ջօ Բայդէնի քարոզարշաւին։ Յաջորդ տարի, ըստ OpenSecrets-ի, նա 5000 դոլար է նւիրաբերել Բայդէնին։

LinkedIn աշխատանքի պորտալի համահիմնադիր Ռիդ Հոֆմանը, ներդրումային ծանր քաշայիններ Ջորջ եւ Ալեքս Սորոսները եւ մի քանի այլ խոշոր ձեռնարկատէրեր արդէն յայտարարել են իրենց ֆինանսական աջակցութեան մասին Քամալա Հարիսին:

Related Articles

Back to top button