Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պուտին. «Եթէ Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պէտք չէ, մենք կը հեռանանք թէկուզ վաղը»

Ռուսաստանը Հայաստանից, որտեղ Գիւմրիում տեղակայւած է ռուսական ռազմաբազան, կը հեռանայ թէկուզ վաղը, եթէ Երեւանը գտնում է, որ ռազմաբազան երկրում պէտք չէ: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթէ Հայաստանը գտնում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին պէտք չէ, մենք կը հեռանանք թէկուզ վաղը: Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան: Խնդրեմ: Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Իսկ եթէ հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռուսական ռազմական զէնք, մենք կը մնանք, կաշխատենք, կը համագործակցենք»,- յաւելել է նախագահը:

Related Articles

Back to top button