ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչին՝ հարեւան երկրներին. Ժամանակն է ապաւինել սեփական ուժերին եւ իրական եղբայրութիւն հաստատել

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, դիմելով հարեւան երկրներին, յայտարարել է, որ եկել է միմեանց աջակցելու եւ «իրական եղբայրութեան» ճանապարհը որդեգրելու ժամանակը։
Նա նշել է, որ Իրանի զինւած ուժերը ապացուցել են իրենց պատրաստւածութիւնը, կարողութիւնն ու հզօրութիւնը՝ դիմակայելով աշխարհի ամենազարգացած ռազմական ուժին։
«Երբ մուսուլմանները միաւորւում եւ միասնական են լինում, կարող են ուժով ու վճռականութեամբ դիմակայել օտարերկրեայ չարակամների կողմից ստեղծւած ցանկացած մարտահրաւէրի»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։



