Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը խորապէս մտահոգւած է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծւած իրավիճակով
Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը (WCC) խոր մտահոգութիւն է յայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն առնչւող ներկայիս իրավիճակի կապակցութեամբ։ Համապատասխան յայտարարութեամբ հանդէս են եկել ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի մոդերատոր, եպիսկոպոս դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմը եւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար, վերապատւելի պրոֆեսոր Ջերի Փիլէյը։
«Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը՝ որպէս քրիստոնէական եկեղեցիների համաշխարհային ընկերակցութիւն, վերահաստատում է Հայ Առաքելական Եկեղեցու կարեւորագոյն դերը հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ պատմական կեանքում, ինչպէս նաեւ համաշխարհային քրիստոնէական ընտանիքում»,- ասւում է յայտարարութեան մէջ։
Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի ներկայացուցիչները միաժամանակ մտահոգութիւն են յայտնել Եկեղեցու ներքին գործերին հնարաւոր ոչ պատշաճ միջամտութեան կապակցութեամբ:
Մենք յուսով ենք եւ աղօթում ենք, որ առկայ հակամարտութիւնը լուծւի այնպէս, որը կը նպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրութեանը: Այս բարդ ժամանակաշրջանում մենք մեր աղօթքներով եւ համերաշխութեամբ սատարում ենք Հայ Եկեղեցուն ու նրա հաւատացեալներին»,- ընդգծել են Բեդֆորդ-Շտրոմը եւ Փիլէյը:



