Միջազգային
Գերմանիայում մեքենան մխրճւել է Սուրբ Ծննդեան տօնավաճառի մէջ. 11 զոհ եւ 60 վիրաւոր

«ԱԼԻՔ» – Գերմանիայի արեւելեան Մագդեբուրգ քաղաքում Սուրբ Ծննդեան տօնավաճառում աւտոմեքենան մխրճւել է մարդկանց խմբի մէջ, հաղորդում են MDR-ը եւ տեղական այլ լրատւամիջոցներ՝ վկայակոչելով տեղական կառավարութեան ներկայացուցչին:
Մի քանի մարդ վիրաւորւել է, մի քանիսը հաւանաբար զոհւել են, հայտնել է BBC-ն։
Տեղի ոստիկանութիւնը եւ տեղական կառավարութեան ներկայացուցիչը հասանելի չեն եղել մեկնաբանութիւնների համար, նշում է Reuters-ը:
Աւելի ուշ տեղեկութիւն է ստացւել 11 զոհի եւ 60 վիրաւորի մասին։