Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Պօղոսեան. «Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանութիւններին գաղտագողի ճանաչել Կոզովոյի անձնագրերը»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը գրում է.

«Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում յատուկ տեղ է տւել Կոզովոյին (Ալբանիային կից) եւ Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդորում, ըստ Ահմեդ Դավութօղլուի Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարաւային Կովկասում Թուրքիայի հիմնական կռւաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցութիւնը պէտք է խարսխի Բալկաններում եւ Հարաւային Կովկասում, ստեղծելով մերձաւոր տարածաշրջանում իր ռազմավարական խորութիւնը։ Հաղորդում է Yerevan.today:

Ըստ էութեան Թուրքիան առաջին խնդիրը լուծեց` Կոզովօն դարձնելով Սերբիայից անկախ եւ թուրքական ազդեցութիւնը կարող սուբիեկտ Եւրոպական միութեան «ներսում», որը նաեւ Թուրքիայի յենակէտն է Բալկաններում։

Լեռնային Ղարաբաղի խնդիրը ըստ էութեան այս պահին եւս լուծել է Թուրքիան, եւ միայն մնացել է ապահովել ընդհանուր ճանապարհ, որը կամբողջացնի Թուրքիայի ռազմավարական խորութիւնը Բալկաններից մինչեւ Միջին Ասիա, Հարաւային Կովկասից մինչեւ Ալթայ, Թուրքիայի հարաւային սահմաններից մինչեւ Եմէն եւ Սոմալի։ Թուրքիան հէնց Դաւութօղլուի միջոցով ձեւակերպել է իր ռազմավարական խորութեան հասկացութիւնը։

Աւելին` Թուրքիան այժմ նաեւ ջրային ռազմավարական խորութեան գաղափարն է առաջ մղում «Երկնագոյն հայրենիք» (թրք. Mavi vatan) գաղափարի միջոցով։
Եւ ուրեմն ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանութիւններին գաղտագողի ճանաչել Կոզովոյի անձնագրերը, որը պետութեան անուղղակի ճանաչման ակտ է։

Հայաստանի իշխանութիւնների կողմից կատարւում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կենսական շահերին հարւածելու հերթական քայլը…

Ու սրան պէտք է բացատրութիւն հնչի»։

Related Articles

Back to top button