ՄիջազգայինՔաղաքական
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբաւորման հրամանատարներից մէկը Սիրիայի պաշտպանութեան նախարար է նշանակւել
«ԱԼԻՔ» – Սիրիայի նոր իշխանութիւնները ժամանակաւոր կառավարութիւնում պաշտպանութեան նախարար են նշանակել նախագահ Բաշշար ալ Ասադին տապալած ապստամբների շարժման առաջատար դէմք Մուրհաֆ Աբու Կասրային,- հաղորդում է Reuters-ը՝ յղում անելով պաշտօնական աղբիւրին։
Աբու Կասրան, որը յայտնի է նաև իր Աբու Հասան 600 մականունով, իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբաւորման բարձրաստիճան գործիչ է, որն այս ամիս իշխանութիւնից հեռացրեց Ասադին եւ ղեկավարեց բազմաթիւ ռազմական գործողութիւններ սիրիական յեղափոխութեան ընթացքում, ասել է աղբիւրը: