ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Տիգրան Աբրահամեան. «Իրանի հետ առաւել խորը համագործակցութեան մեծ դաշտ կայ, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից»
Իրանի Իսլամական Հանրապետութեան Կովկասի ուսումնասիրութեան ինստիտուտում, փակ ձեւաչափով հանդիպումներ, մտքերի փոխանակումներ ենք ունեցել Հարաւային Կովկասի հարցերով զբաղւող փորձագէտների հետ: Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Քննարկման առանցքում Հարաւային Կովկասում զարգացող նոր իրադարձութիւններն են, որոնք յատկապէս տարածաշրջանային անվտանգութեան տեսանկիւնից մեծ մտահոգութիւններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Իրանում:
Իրանի հետ քննարկումների եւ առաւել խորը համագործակցութեան մեծ դաշտ կայ, որը բխում է երկու երկրների առաջնային շահերից (թէ ինչ է սրա մասին մտածում ՀՀ իշխանութիւնը լրիւ այլ թեմա է)»,- գրել է նա: