Հայաստան - Արցախ

«Ինչո՞ւ են գլոբալիստները պայքարում աւանդական հասարակութիւնների ու պետութիւնների դէմ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

«Ինչո՞ւ են գլոբալիստները պայքարում աւանդական հասարակութիւնների ու պետութիւնների դէմ։ Պատճառները բազմաթիւ են։ Բայց դրանցից մէկն ակնյայտ է։ Գլոբալիստները չունեն կոնկրետ հայրենիք։ Աւելին. գլոբալիստների ճնշող մեծամասնութիւնն իրենց հայրենիքները թողել ու փախել են ովկիանոսից այն կողմ։ Իրենք լքել են իրենց հայրենիքը, չունեն հայրենիք ու ատում եմ մեզ՝ հայրենիք ունեցողներիս։ Դա է  նաեւ պատճառը, որ գլոբալիստները կատաղի կռիւ են մղում ազգային ու աւանդական հասարակութիւնների հետ՝ ՌԴ, Չինաստան, Իրան… Հայաստանում էլ է պայքար ընթանում գլոբալիստ-կոսմոպոլիստների ու ազգային-աւանդական արժէքների կրողների միջեւ։ Բայց աշխարհը վաղուց արդէն միաբեւեռ չէ։ Եթէ ուզում ենք Հայաստան մնայ, պէտք է հակադրւել գլոբալիստ-կոսմոպոլիստներին ու դաշնակցել աւանդական արժէքներ դաւանող՝ ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ։ Դեռեւս 100 տարի առաջ Գ. Նժդեհն էր ասում. «Հայութեան գլխաւոր թշնամին կոսմոպոլիտիզմն է»։ Հետաքրքիր կարող է լիմել նաեւ Հնդկաստանի հետ կապերի զարգացումը, բայց դա շատ աւելի համակողմանի ու լուրջ ուսումնասիրութիւն է պահանջում։ Մի բան ակնյայտ է. Հնդկաստանը Հայաստանում ակտիւանում է։ Ոչինչ պատահական չէ, ոչ տասնեակ հազարներով հնդիկների գաղթը, ոչ էլ՝ հարուստ հնդկական հարսանիքը։ Ակնյայտ է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների դաբրոյով Հայաստանը դառնում է նաեւ Հնդկաստանի կենսական շահերի գօտի։ Մնում է վերլուծել ու հասկանալ, դա մեզ՝ ՀՀ-ին ձեռնտու է , թէ՞  ոչ»։

Related Articles

Back to top button