Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառոյցների պաշտօնական կայքերը

«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան պետական կառոյցների պաշտօնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարութիւն), Milnkr.am-ը (ՊԲ) եւ այլն, այլեւս չեն գործում։

Արցախի տեղեկատւական շտաբից Yerevan.Today-ին յայտնեցին, որ պաշտօնական էջերը փակւել են Հայաստանի ԱԱԾ-ի կողմից 2024 թւականի փետրւարին՝ Արցախի ամբողջական յանձնումից մի քանի ամիս անց:

Կապւեցինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հասկանալու, թէ ի՞նչ հիմնաւորում եւ կամ բացատրութիւն կը տան վերոնշեալ խնդրին: Ժամեր անց ԱԱԾ-ից յետզանգ ստացանք եւ առաջարկեցին դիմել գրաւոր։

Յիշեցնենք. 2022 թւականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում կայացած քառակողմ (Փաշինեան-Ալիեւ-Մակրոն-Միշէլ) հանդիպման արդիւնքներով Նիկոլ Փաշինեանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որից մէկ տարի անց՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա ձեռնարկեց՝ գրաւելով եւ հայաթափելով Արցախը:

Արցախի ամբողջական յանձնումից յետոյ ՀՀ իշխանութիւնները կարծես թէ ցանկանում են ազատւել այն ամէնից, ինչ կապւած է Արցախի հետ, քանի որ Հայաստանի պետական կառոյցների պաշտօնական կայքէջերից (ՊՆ, Դատախազութիւն, ԱԳՆ եւ այլն) եւս հեռացւել են Արցախի հետ կապւած բաժինները:

Զաւեշտ է այն, որ Նիկոլ Փաշինեանը ոչ թէ արգելել է կայքերում թարմացումներ անել, այլ պարզապէս կարգադրել է փակել, եւ տասնամեակներով գործած կայքերը՝ բազմահազար արխիւային նիւթերով, պարզապէս ոչնչացւել են։

Related Articles

Back to top button