Հայաստան - ԱրցախՔաղաքական
Դաւիթ Բաբայեանը՝ Բաքւի դատարանում. «Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակութեան մէջ անհնար էր»

«ԱԼԻՔ» – Բաքւում շարունակւում է Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան՝ կեղծ գործերով յարուցւած քրէական դատավարութիւնը: Այսօր (ապրիլի 7-ին, ԽՄԲ.) ցուցմունք է տւել Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը:
Բաբայեանը յայտարարել է, որ դէմ է եղել հայերի՝ ադրբեջանական հասարակութեան մէջ ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր»,- յայտարարել է Բաբայեանը՝ պատասխանելով մեղադրանքի հարցին։
Ըստ նրա, Արայիկ Յարութիւնեանը, Ռուբէն Վարդանեանը եւ Արցախի միւս ղեկավարները նոյնպէս դէմ են եղել ինտեգրմանը։
«Նրանցից ոչ ոք նման ինտեգրման հեռանկար չի տեսել»,- ասել է Բաբայեանը։
Լուրը հաղորդել է Yerevan.today-ը: