ՄիջազգայինՔաղաքական
Հասան Նասրօլլահը ողջ եւ առողջ է

«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահ ողջ եւ առողջ է: Նա գտնւում է ապահով եւ անվտանգ վայրում:
Այս մասին ըստ «Թասնիմ» գործակալութեան՝ յայտարարել է «Հեզբօլլահ»-ը:
«Ուրբաթ գիշեր Սիոնիստական ռեժիմի սկսած ահաբեկչական գործողութեան արդիւնքում Լիբանանի դիմադրութեան շարժման ոչ մի բարձրաստիճան ղեկավար չի զոհւել:
Սէյէդ Հասան Նասրօլլահը ողջ եւ առողջ է: Նա ապահով եւ անվտանգ վայրում է: Այն, ինչ հրապարակւում է հրէական լրատւամիջոցներում, չի համապատասխանում իրականութեանը»,- ասւած է «Հեզբօլլահ»-ի յայտարարութեան մէջ:
Նշենք, որ Բէյրութի Դահիա թաղամասի վրայ յարձակումից յետոյ, իսրայէլական որոշ լրատւամիջոցներ հաղորդել էին, որ Հասան Նասրօլլահը թիրախ է դարձել այդ յարձակումների ժամանակ: