ՀամայնքՄիջազգայինՔաղաքական

Իրանի Հայ Աւետարանական եկեղեցին դատապարտել է Սիոնիստական ռեժիմի վայրագութիւնները

«ԱԼԻՔ» – Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու հովիւ եւ համայնքապետ վեր. դոկտ. Միշէլ Աղամալեանը  դատապարտանքի ուղերձ  է յղել Լիբանանի վերջին դէպքերի կապակցութեամբ:

Դատապարտանքի գորութեան մէջ նշւած է. «Իրանի Հայ Աւետարանական եկեղեցին եւ համայնքը խստօրէն դատապարտում են Լիբանանի տարածքում վերջերս գործադրւած ահաբեկչական գործողութիւնները, որի հետեւանքով զոհւեցին ու վիրաւորւեցին անմեղ մարդիկ,այդ թւում ցաւօք վիրաւորւեց նաեւ Լիբանանում Իրանի Իսլ. Հանրապետութեան դեսպան՝ մեծարգոյ պրն. Մօջթաբա Ամինին»: Այլ բաժնում գրւել է. «Լիբանանը իր հարուստ ու բազմաշերտ մշակոյթից բացի, նաեւ միաստւածային կրօնների համակեցութեան եւ համագործակցութեան դրսեւորումն է: Այն հարազատ է մեզ համար եւ առանձնայատուկ յարգանք ունի, քանի որ Լիբանանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, այնտեղ են հայ հոգեւորականների դաստիարակման կաեւոր կենտրոնները, ինչպէս նաեւ կենտրոնատեղին է՝ Մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեանը: Այս դժւարին օրերին մինչ Լիբանանի ժողովուրդը հաւատքով ու քաջութեամբ եւ դիմադրութեամբ Սիոնիստական ռեժիմի բռնութիւնների դէմ պատմութեան նոր էջեր է ստեղծում ,մենք չարիքի առջեւ լռութիւնը համարում ենք ինքնին չարիք եւ միաժամանակ դատապարտելով բռնութեան ու անարդարութեան բոլոր տեսակները, Ամենակալ Բարձրեալից հայցում ենք՝ համբերութիւն նահատակների ընտանիքներին, իսկ շուտափոյթ ապաքինութիւն Լիբանանում՝ Իսլ. Հանրապետութեան մեծարգոյ դեսպանի եւ իր աշխատանքի համար»:

Related Articles

Back to top button