Արմէն Այւազեան. «Փորձ է արւում «Հայ Եկեղեցու» կօօպերատիւ բաժանմունք ստեղծել ԶՈՒ-ում, որտեղ կը ծառայեն տիրադաւներ»

Քաղաքական գիտութիւնների դոկտոր, պատմաբան Արմէն Այւազեանի ֆէյսբուքեան գրառումը.
«Եւ այսպէս, ՀՀ ՊՆ նախարար Սուրէն Պապիկեանի հրամանով ԶՈւ Հոգեւոր առաջնորդութիւնը լուծարւել է։ Քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ բանակում պատւով եւ բարձր արդիւնաւէտութեամբ ծառայող գնդերեցները, չընկրկելով ճնշումների առաջ, հաւատարիմ մնացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Հայոց Հայրապետին։
Ի՞նչ խնդիրներ է ձգտում լուծել փաշինեանական խունտան այս հերթական հակահայկական որոշմամբ։ Առայժմ կարելի է հանգել հետեւեալ եզրակացութիւնների. փորձ է արւում՝
- Ստեղծել այլընտրանքային, կօօպերատիւ «Հայ Եկեղեցու» բաժանմունք Զինւած ուժերում, որտեղ կը ծառայեն տիրադաւ, ազգուրաց եւ կարգալոյծ հոգեւորականներ։
- Սուրբ Էջմիածնի հոգեւոր ենթակայութիւնից ամբողջութեամբ հանել հայ սպայակազմը։ Եթէ դա անմիջապէս չյաջողւի, ապա խունտայի համար անբարեյոյս, պայմանականօրէն ասած՝ «էջմիածնական» սպաներին դուրս մղել բանակից, իսկ ուրացող «կճոյեանականներին»՝ ծառայողական առաջխաղացում ապահովել։
- Հետագայ քայլերով բանակում աստիճանաբար ներգրաւել կաթոլիկ, բողոքական եւ աղանդաւորական հոգեւորականների՝ հայ զինւորների հոգէորսութիւնը կազմակերպելու նպատակով։
- Թուլացնել բանակում ազգային ինքնութեան հոգեւոր առանցքը՝ այն փոխարինելով գաղափարապէս անարմատ, կառավարելի եւ իրավիճակային «արժէհամակարգով»։
- Զրկել Հայոց բանակը հոգեւոր-եկեղեցական-բարոյական միասնականութիւնից՝ դրանով իսկ նւազեցնելով դիմադրողականութիւնն ու մարտական ոգին արտաքին եւ ներքին ահագնացող ճնշումների պայմաններում։
Իսկ թէ ինչ իրական հետեւանքներ կունենայ այս որոշումը, ցոյց կը տայ ժամանակը։ Յամենայն դէպս, մինչ այժմ խունտային չի յաջողւել հաւաքագրել ուրացող հոգեւորականների որեւէ նշանակալի քանակ, որոնց մի մասն էլ կարող էր դառնալ իր ազգադաւ ծրագրերի կամակատարը Հայոց բանակում։
Անկասկած, այս որոշումը եւս դառնալու է խունտայի հերթական ամօթն ու խայտառակութիւնը՝ էլ աւելի ընդգծելով եւ խորացնելով նրա խոր անրջպետը ժողովրդի եւ Եկեղեցու հետ։
Աստւածն առաջ։
——————————————
Մատթէոս 6։24՝
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետեւ կա՛մ մէկին կատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կարհամարհի։ Չէք կարող ծառայել ե՛ւ Աստծուն, ե՛ւ մամոնային»»։
YerevanToday



