Արման Աբովեան. «Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները յստակ հաշւարկւած ծրագիր են»

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը գրել է.
«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ համակարգային հետապնդումները յստակ հաշւարկւած ծրագիր են եւ ոչ մի կերպ «համոզմունքների» արդիւնք չեն։ Այս ծրագրի իրականացման մէջ ակնյայտօրէն երեւում է գործողութիւնների համակարգւածութիւնը. դատէք ինքներդ՝
«Հայ Եկեղեցու պատմութիւն» առարկայի դասերի վերացում։
«Շողակաթ» հեռուստաընկերութեան հանդէպ իրականացւած գործողութիւններ։
Հայ Առաքելական Եկեղեցուն պետութեան հողամասերը սեփականութեան իրաւունքով անհատոյց օգտագործելու իրաւունքից զրկում։
– ՀՀ Զինւած ուժերի Հոգեւոր առաջնորդութեան լուծարում։
– Եկեղեցականների նկատմամբ ձերբակալութիւններ եւ հետապնդումներ։
ՀԱԵ-ի «այլընտրանքային թեւի» ձեւաւորում նախկին/գործող եկեղեցականների սակաւաթիւ խմբից, որոնք այս կամ այն պատճառով միացել են իշխանութիւնների հակաեկեղեցական արշաւին։
Եւ հիմա հարցը՝ ո՞ւմ կամ ո՞ր երկրին է ձեռնտու հայկական Եկեղեցու հետապնդումը։ Ի՞նչի են ի վերջոյ ցանկանում հասնել իշխանութիւնները։
Եւ եթէ այս գործողութիւնները հիմնաւորւում են պետական շահերով, ապա այդ պետութեան անունը հաստատ Հայաստան չէ։ Իսկ թէ ո՞ր պետութեանն է այս անասնական խայտառակութիւնը ձեռնտու՝ կռահէք ինքներդ»։
YerevanToday



