ԻրանՔաղաքական

Իրանական ԶԼՄ-ներ. «Իրանի ՀՕՊ-ը ԱՄՆ-ի կործանիչ է ոչնչացրել»

«ԱԼԻՔ» – Վերջին 27 տարիների ընթացքում առաջին անգամ պատերազմի ընթացքում ամերիկեան կործանիչ է խոցւել։

«Թասնիմ»-ի հաղորդմամբ, Իրանի զինւած ուժերն այսօր՝ երկուշաբթի առաւօտ, մօտ Իրանի եւ Քովէյթի սահմանին առաջադէմ ԱՄՆ-ի F-15 կործանիչ են խոցել: Ինքնաթիռի մնացորդներն ընկել են Քովէյթի տարածքում։

Քովէյթի Պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է այս տեղեկատւութիւնը: Կործանիչի ընկման տեսանիւթն արդէն մի քանի ժամ է, ինչ լայնօրէն տարածւում է համաշխարհային ԶԼՄ-ներում։

Նախկինում, ԱՄՆ-ի կործանիչի վերջին կործանումը տեղի է ունեցել 27 տարի առաջ Կոսովոյի պատերազմի ժամանակ: Դէպքում Հարաւսլաւիայի կողմից տապալւել էր ամերիկեան F-117 կործանիչը։

Related Articles

Back to top button