Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իշխան Սաղաթէլեանը եւ Գեղամ Մանուկեանը հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի դեսպան Նորա Արիսեանի հետ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթէլեանը եւ բարեկամական խմբի անդամ Գեղամ Մանուկեանն երէկ հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Նորա Արիսեանի հետ:

Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի աշխատանքների կազմակերպման հարցում Ի. Սաղաթէլեանի ունեցած ներդրման եւ գործադրած ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Սիրիայում եւ Հայաստանում առկայ քաղաքական իրավիճակին, Սիրիայում հայ համայնքի դիմագրաւած տնտեսական եւ ժողովրդագրական հարցերին եւ մի շարք այլ խնդիրների։

Կատարած աշխատանքի համար շնորհակալութիւն յայտնելով տիկին դեսպանին՝ Իշխան Սաղաթէլեանն ընդգծել է երկու երկրների՝ պատմականօրէն ձեւաւորւած բարեկամութիւնը, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում Հայաստանի ու Սիրիայի ունեցած շահերի եւ, ի դէմս Թուրքիայի, արտաքին վտանգների առկայութիւնը։

Զրոյցի ընթացքում յոյս է յայտնւել, որ յուլիսի 15-ին կայանալիք Սիրիայի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ կարճ ժամանակում կը ձեւաւորւի ՀՀ ԱԺ–ի հետ բարեկամական խումբը եւ կը վերսկսւի միջխորհրդարանական համագործակցութիւնը։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանաւորւել են շարունակել փոխգործակցութիւնը:

ՀՅԴ Հայաստանի Հանրային կապերի գրասենեակ

02.07.2024 թ.

Related Articles

Back to top button