Հայաստան - Արցախ

«Ժամ առաջ հեռացնել այս իշխանութեանը»

Բագրատ Սրբազանը Հ1-ի ուղիղ եթերոմ դիմել է ժողովրդին

«ԱԼԻՔ» – «Կոչւած ենք պարտութեան ու զոհի հոգեբանութիւնից դուրս գալու, կոչւած ենք ոտքի կանգնելու, կոչւած ենք ուղղելու մեր մէջքը, կոչւած ենք վերացնելու անարդարութիւնը, կոչւած ենք վերածննդի»։ Հայաստանի հանրային հեռուստատեսութեան՝ Հ1-ի ուղիղ եթերում դիմելով ժողովրդին՝ յայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Սրբազանը շեշտել է՝ ինչ զրկանքներ էլ լինեն, պայքարը շարունակւելու է։

«Գտնւում ենք աղէտի մէջ, եւ այդ աղէտը կանխելուն ենք կոչւած:

Դիմում եմ լայն հանրութեանը։ Իմ կեանքը դրել եմ այս զոհասեղանին։ Մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանութեանը:

Սիրելի ժողովուրդ ժամանակն է, որ մենք սթափւենք եւ տեսնենք, թէ ինչ ծանր իրադարձութիւններ են մեր առջեւ գտնւում՝ յանձնւել է Արցախը, յանձնւել է մեր սահմանային գօտու գրեթէ բոլոր մասերից, հազարաւոր զոհեր են եղել, կեղծ խաղաղութեան մուրացիկ ցանկութիւն եւ ձգտում: Այսօրւայ կառավարութեան ղեկավարը լծւած է փողի եւ պաշտօնի պաշտամունքի»,- ասել է Սրբազանը՝ ժողովրդին կոչ անելով կիրակի՝  հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին գալ Երեւանի Հանրապետութեան հրապարակ։

Բագրատ Սրբազանը դիմել է նաեւ Նիկոլ Փաշինեանին.

«Դու իշխանութեան ես եկել խաբէութեամբ, իշխանազաւթմամբ, տապալել ես սահմանադրական կարգը։

Դու կառավարութիւն չես, կառավարութիւն լինելը ծառայութեան համար է, ծրագրեր իրականացնելու համար է։ Դու կառավարութիւն չես։

Հայկի ժառանգները գալու են քո յետեւից։ Այս չարիքի իշխանութիւնը վերջ է գտնելու»։

Related Articles

Back to top button