Հայաստան - ԱրցախՀարցազրոյց

Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ բանակցել Հայաստանի հետ

Քաղաքագէտի պարզաբանումը

Պաշտօնական Երեւանը նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին փոխանցեց յարաբերութիւնների կարգաւորման մասին համաձայնագրի իր՝ թւով 6-րդ խմբագրութիւնը։ Դրան հետեւեց Ադրբեջանի ԱԳ նախարարութեան մեղադրանքը՝ ուղղւած Հայաստանին գործընթացը ձգձգելու համար։ Ադրբեջանը, որ նախ նախընտրում էր բանակցել Արեւմուտքի, ապա Ռուսաստանի միջնորդութեամբ, յետոյ՝ 3+2 ձեւաչափով, երէկ հայկական կողմին կոչ արեց սկսել երկկողմ բանակցութիւններ՝ առաջարկելով հանդիպման վայր դիտարկել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանը։

Բաքւի այս յայտարարութիւնների բովանդակութեան փոփոխութեան, ցուցաբերած շտապողականութեան, համաձայնագրի խմբագրումների վերաբերեալ Panorama.am-ը զրուցել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի հետ։

Panorama.am- Պարոն Դանիէլեան, արդէն վեցերորդ անգամ խմբագրւում է խաղաղութեան համաձայնագիրը։

Ստեփան ԴանիէլեանԳիտէ՞ք ինչ, համաձայնագրերը կարող են միլիոն անգամ խմբագրւել։ Համաձայնագրերն իրավիճակ են փոխում։ Բայց քանի որ հարցն աշխարհաքաղաքական է, իսկ աշխարհում տեղի են ունենում վերաձեւաւորւման գործընթացներ ու միգուցէ մօտակայ երկու-երեք տարին շարունակւեն, մինչեւ նոր աշխարհակարգ ձեւաւորւի։ Թէժ կէտերում՝ Արցախ, Ուկրաինա, Մերձաւոր Արեւելք եւ այլն, եւ այլն, այդ պրոցեսները երկար են տեւելու, այդ պատճառով ֆիքսացիա հնարաւոր չէ, քանի որ պայմանագիրն իրավիճակի ֆիքսում է նշանակում։

Panorama.am- Ինչպէ՞ս էք մեկնաբանում Ադրբեջանի յայտարարութիւնների փոփոխութիւնը՝ նախընտրելի բանակցութիւնների մասին։

Ստեփան ԴանիէլեանԱմէն բան բաւականին պարզ է։ Արցախի խնդիրն աշխարհաքաղաքական է։ Ամբողջ հարցը ռեգիոնի ազդեցութեան փոփոխութիւնն է։ Հէնց այդ պատճառով էլ Արցախի պատերազմը սկսւեց, եւ ամէն կողմ, նկատի ունեմ Ռուսաստանն ու Արեւմուտքը, իրենց յաջող սցենարն ունէին։ Հիմա յաջող սցենարը կախւած է նրանից, թէ պայմանագիրը կամ բանակցութիւնները որ հարթակում են տեղի ունենալու՝ Ռուսաստանո՞ւմ, թէ՞ Արեւմուտքում։

Կայ նաեւ երկրորդ խնդիրը։ Արցախում հիմա հայ չկայ, բայց բոլորը խօսում են հայերի վերադարձի մասին, իսկ հայերի վերադարձը պէտք է ապահովեն ինչ-որ միջազգային ուժ։ Ո՞վ է լինելու այդ ուժը, այսինքն, Ադրբեջանի տարածքում ո՞ւմ զօրքերն են կանգնած լինելու։ Այստեղ գալիս է աշխարհաքաղաքական խնդիրը, թէ բանակցութիւնները որ հարթակում կը լինեն։ Տարածաշրջանում վեկտորների փոփոխութիւն է եղել, Հայաստանը գնացել է դէպի արեւմտեան վեկտոր, Ադրբեջանն էլ արդէն ռուսական հարթակում է յայտնւել, տեղի է ունեցել դերերի փոփոխութիւն։

Հիմա Ադրբեջանը շատ մտահոգւած է, որ Արցախի հարցը բաց է մնացել, Արցախի հայերի իրաւունքների հարց կայ, իսկ դրա յետեւում կանգնած է հարցը, թէ ով է ապահովելու այդ իրաւունքները եւ ում զինւած ուժերն են լինելու այնտեղ։ Այստեղից հետեւում է, թէ ում ազդեցութեան գօտի կը լինի։ Ադրբեջանի համար կարեւոր է, որ այդ հարցը փակւի, իսկ հարցը կարող է փակւել, երբ Հայաստանն է ընդունում։ Պայմանագրի պայմանների հիմնական խնդիրը դրա մէջ է։ Քանի որ արդէն Արեւմուտքից ճնշում կայ Ադրբեջանի վրայ, իսկ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր է Իրանի հետ կապն ապահովելու համար, այս առումով Ադրբեջանը յայտնւում է Իրան-Ռուսաստան ազդեցութեան գօտում, ինչն իրենք չեն ուզում, քանի որ ռեգիոնում Թուրքիայի թուլացում է գնում, Ադրբեջանն ուզում է, որ լինեն ուղիղ բանակցութիւններ, որպէսզի կարողանան նաեւ իրենց պայմանները պարտադրել։

Panorama.am- Կարծէք, ռուսուկրաինական հակամարտութիւնը մօտ է աւարտին, շատերն են խօսում, որ իրավիճակը փակուղում է, պէտք են բանակցութիւններ։ Այդ հակամարտութեան հնարաւոր աւարտից յետոյ ինչպիսի՞ զարգացումներ են հնարաւոր Հարաւային Կովկասում։

Ստեփան Դանիէլեան– Ես Ձեզ ուրիշ բան ասեմ։ Այն, ինչ կատարւում է Ուկրաինայում, Իսրայէլում, Տայւանում, Հայաստան-Ադրբեջանում, բոլորը պէտք է դիարկել մէկ ընդհանուր փաթեթի մէջ։ Եթէ մի կողմը մի տեղ ինչ-որ բան է ձեռք բերում, այլ տեղում գնում է զիջման։ Ենթադրենք, եթէ Ուկրաինայի մի մասը զիջեն Ռուսաստանին, կարող է Ռուսաստանը զիջի Հարաւային Կովկասը։ Այսինքն, այս խնդիրների լուծումը փաթեթային է։

Related Articles

Back to top button