Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էրդողանի գլխաւորութեամբ ԱԽ նիստում քննարկւել են հայ-ադրբեջանական յարաբերութիւնները

«ԱԼԻՔ» – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահութեամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ: Այս մասին ըստ Alpha News-ի՝ հաղորդել է թուրքական Türkiye պարբերականը:

Հանդիպմանը քննարկւել է Հարաւային Կովկասի իրավիճակը, այդ թւում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պարբերաբար սրւող լարւած յարաբերութիւնները։

Թէեւ «սրւող յարաբերութիւններ» ձեւակերպման մանրամասները մնում են անհասկանալի, այս հարցի յիշատակումը կարող է մեկնաբանւել որպէս ճնշում Հայաստանի հասցէին, որը շարունակում է մերժել «Զանգեզուրի միջանցք»-ի նախագծի վերաբերեալ Ադրբեջանի վերջնագրային պահանջները։

Related Articles

Back to top button