Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. «Յուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցութեան խորացման դէպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը»

«ԱԼԻՔ» – «Յուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցութեան խորացման դէպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը»: Ինչպէս հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խօսքով՝  ՆԱՏՕ-ն եւ դրա առանձին երկրներ փորձում են կառչել Հարաւային Կովկասից, ամրապնդւել այդտեղ՝ օգտագործելու տարածաշրջանի երկրների ներուժը, ռեսուրսները՝ հաշւի առնելով ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայութիւնը:

«Նրանք ցանկանում են վերցնել ռեսուրսները, իրար դէմ տրամադրել երկրներն ու հրահրել իրավիճակը: Յոյս ունենք տարածաշրջանի երկրները, այդ թւում՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցութեան խորացման դէպքում իրավիճակի վատթարացման ռիսկերը: Բոլոր վայրերում որտեղ յայտնւում է ՆԱՏՕ-ն, առաջանում են հակամարտութիւններ, աւելանում է ռազմական լարւածութիւնը, մոռացւում են «խաղաղութիւն», «կայունութիւն» բառերը»,- նշել է նա:

Related Articles

Back to top button