Դոկտ. Ահմադ Քազեմի. «Արցախում էթնիկ զտումներից յետոյ, օրակարգում՝ «Երկրորդ Իսրայէլ»-ի ստեղծումն է»
«ԱԼԻՔ» – «Լեռնային Ղարաբաղում վերջին մէկ տարւայ զարգացումները, յատկապէս «հայերի բռնի տեղահանումը» եւ նրանց սեփականութեան իրաւունքի ոտնահարումը, ինպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմա-կրօնական յուշարձաններն ու կոթողները «մշակութային ցեղասպանութեան» ենթարկելը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից ռասսայական խտրականութեան վերացման մասին միջազգային կոնւենցիայի բացայայտ խախտում է: Կոնւենցիային անդամակցում են ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը: Այս կապակցութեամբ Հայաստանը բողոք է ներկայացրել Արդարադատութեան միջազգային դատարան (ICJ) ընդդէմ Բաքւի: Դատարանի կողմից Բաքւին դատապարտելու որոշումը հաւանական է, իսկ աւելի կարեւորը՝ արցախահայութեան անվտանգ վերադարձի մասին վճիռը եւս կանխատեսելի է»,- նշել է միջազգային իրաւունքի հարցերով աւագ փորձագէտ դոկտ. Ահմադ Քազեմին։
Դոկտ. Ահմադ Քազեմին «Կովկասում երկրորդ Իսրայէլի է ձեւաւորւում» վերնագրով հրապարակած իր վերջին յօդւածում յաւելել է, որ Ղարաբաղում իրականացւած էթնիկ զտումները ուղեկցւել են բռնաբարութիւնների, խոշտանգումների, սպանութիւնների շուրջ 500 դէպքերով, որոնք, եթէ փաստաթղթաւորւեն Փաշինեանի կառավարութեան կողմից, ում իհարկէ, այնքան էլ ցանկալի չէ՝ քաղաքական դրդապատճառներով, կարող են աւելացւել յարուցւած գործին։ Բաքւի կառավարութեան պատասխանատւութեան կողքին, ե՛ւ Թել Աւիւի ռեժիմի, ե՛ւ Անկարայի կառավարութեան մասնակցութիւնը նոյնպէս պէտք է որպէս քրէական փաստ կցւի գործին։
«Հաշւի առնելով Երեւանի կողմից Միջազգային քրէական դատարանի (ICC) իրաւասութեան ընդունումը, այս հարցը միեւնոյն ժամանակ պէտք է բարձրացւի նաեւ այս դատարանում: Այդ դէպքում Միջազգային քրէական դատարանը իրաւասու է լինելու հետապնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտօնեաներին եւ բանակի հրամկազմին, ինչպէս նաեւ սիոնիստ հրամանատարներին ու պատերազմական յանցագործութիւն իրականացրած իւրաքանչիւր անձին որպէս ցեղասպանութիւն իրականացրած յանցակազմի»,- յաւելել է դոկտ. Քազեմին:
«Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները, որպէս սեփականութեան իրաւունքի ակնյայտ խախտման դէպք, ինչպէս ամրագրւած է տնտեսական եւ սոցիալական իրաւունքների միջազգային դաշնագրով (1966թ.), պիտի ազդի Արդարադատութեան միջազգային դատարանում Բաքւի դէմ Երեւանի նախկին բողոքների գործի վրայ նաեւ։ Քանի որ այս բոլոր բողոքների հիմքում ընկած է խտրականութեան բոլոր տեսակների վերացման մասին միջազգային կոնւենցիան: Բացի այդ, կայ նաեւ գործ յարուցելու հնարաւորութիւն՝ հիմնւած Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի 1948 թւականի կոնւենցիայի վրայ»,- թեման շարունակելով յաւելել է փորձագէտը:
«Կան բազմաթիւ վաւերագրւած տւեալներ բնիկ արցախահայութեան մշակութային, կրօնական եւ պատմական ժառանգութիւնների ոչնչացման կամ բնոյթը փոխելու գործընթացի մեկնարկի մասին, ինչը 1954 թւականին հաստատւած ԻՒՆԵՍԿՕ-ի կանոնադրութեան եւ Անվտանգութեան խորհրդի եւ Գլխաւոր ասամբլեայի բանաձեւերի բացայայտ խախտում է, որը հիմնւած է հակամարտութիւնների ժամանակ մշակութային եւ պատմական յուշարձանների պահպանման անհրաժեշտութեան վրայ։
Այս ընթացքում Ղարաբաղ ուղարկելու ՄԱԿ-ի եւ ԻՒՆԵՍԿՕ-ի պատւիրակութեան մասին անհրաժեշտութիւնն ընդգծւել է նաեւ Եւրոխորհրդարանի 2023 թւականի նիստի ժամանակ, երբ Բաքւի կառավարութեանը դատապարտող բանաձեւն էր ընդունւում։ Խնդիրն արժանացել է նաեւ Իրանի հանրութեան եւ էլիտաների ուշադրութեանը: Փատ է, որ ինչպէս վերջին երեք տասնամեակներում է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետութեան այլ տարածքներում, Բաքուն փորձում է համակարգւած կերպով ջնջել Իրանի քաղաքակրթական, մշակութային, պատմական եւ կրօնական բոլոր հետքերը, յատկապէս Ղարաբաղում։ Շուշիի մզկիթի աշխատանքներում Բաքւի մանիպուլիացիաները դրա ապացոյցն են եւ «մշակութային ցեղասպանութեան» քաղաքականութեան իրականացման վառ օրինակը:
Իրանը, Կովկասում տիրող իրավիճակի պատմական ըմբռնմամբ, առաւել քան որեւէ այլ պետութիւն, կարեւորում է Ղարաբաղի հայերի անվտանգութեան եւ իրաւունքների ապահովման անհրաժեշտութիւնը, որը նւազագոյնս ենթադրում է արցախահայութեան վերադարձը՝ իրենց տներ եւ հայրենիք: Սա էր նաեւ նշւած, որպէս կայուն խաղաղութեան հասնելու հիմքերից մէկը՝ Գերագոյն առաջնորդի 2019 թւականի հեռատես ուղեցոյցում, որտեղ շեշտադրւած էր Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան հետ մէկտեղ, Ղարաբաղի հայերի անվտանգութեան ապահովման անհրաժեշտութեան հարցը։ Հասկանալի է, որ «բնիկ ժողովուրդների անվտանգութիւնը» անհնար է իրականացնել առանց իրաւական դաշտի ուղեկցութեամբ»,- նշել է նա։
Միջազգային իրաւունքի աւագ փորձագէտը կարեւորելով իրաւական տեսակէտից արցախահայութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան տիրապետութեան տակ գտնւող ինքնավարութեան տեսքով Արցախի ամբողջականութեան փաստը, յաւելել է. «Ղարաբաղի եւ նրա բնիկ ժողովրդի ինքնավարութեան իրաւական կարգավիճակը Բաքւի կողմից համեմատւելով այլ փոքրամասնութիւնների իրաւունքների հետ, ինչը հիմնականում արւում է այդ իրաւունքի ժխտման նպատակով՝ երեք դրդապատճառ ունի:
«Մինչեւ խորհրդայնացում եւ խորհրդայնացումից առաջ Ղարաբաղի կարգավիճակի մասին փաստերը», «Բաքւի կառավարութեան ստանձնած պարտաւորութիւններն այս կապակցութեամբ 26 տարւայ խաղաղ բանակցութիւններում» եւ «փոքրամասնութիւնների եւ բնիկ ժողովուրդների իրաւունքների միջեւ տարբերութիւնների ժխտման փորձը», որոնք տրամաբանական, գիտական եւ իրաւական հիմքեր չունեն։
Նման համեմատութիւնները ոչ միայն լեգիտիմ չեն, այլեւ՝ քաղաքական մօտեցմամբ եւ Բաքւի դիրքերն ամրապնդելու համար են արւած, ինչպէս նաեւ շարունակելու համար՝ էթնիկ զտումներն այս տարածաշրջանում, միաժամանակ կոծկելով Ալիեւների ընտանիքի էթնոկենտրոն մօտեցումները վերջին երեք տասնամեակում։
Բաքուն, որպէս թուրքական հովանաւորութիւնը կրող պետութիւն, ինչպէս նաեւ Լոնդոն-սիոնիստական ճակատի գործակալ, իր լաբբիների միջոցով զարգացումների մասին իրականութիւնները շրջւած ներկայացնելով, փորձում է Ղարաբաղում տեղի ունեցած բռնի տեղահանութիւնների եւ էթնիկ զտումների իրականացմանը յաջորդած շրջանում նէոօսմանեան եւ սիոնիստական թեւին անհրաժեշտ ժողովրդագրական փոփոխութիւնների ծրագիր իրականացնել Ղարաբաղում:
Հաշւի առնելով 2020 թւականին յաջորդած մի շարք գործօնների առկայութիւնը, սիոնիզմի տարածաշրջանային եւ գլոբալ որոշումների կենտրոնը լուրջ հետամուտ է Ղարաբաղում սիոնիստների հաստատման հարցին, ինչի իրականացումը վստահւել է Ալիեւների ընտանիքին: Կարելի է ենթադրել նաեւ, որ այս խնդիրը Իլհամ Ալիեւի համար իւրօրինակ պարտաւորութիւն է դարձել 2020 թւականի պատերազմի բերումով՝ ի պատասխան Թել Աւիւի կողմից Բաքւին ցուցաբերւած աջակցութեան: Նոյն՝ Հէյդար Ալիեւի 1999 թւականի Բաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարով իսրայէլական ռեժիմին նաւթ մատակարարելու պարտաւորութիւնների օրինակով:
Փաստօրէն, կարելի է արձանագրել, որ իրականացւում է նէոօսմանա-սիոնիստական ռազմավարութիւն, որը հիմնւած է Ղարաբաղից դուրս գտնւող հողերում թաքֆիրական-էխւանականներին բնակեցնելու, եւ Ղարաբաղում (հայերի փոխարէն) սիոնիզմի հաստատման վրայ։ «Երկրորդ Իսրայէլ» նախագծի ձախողումն արգենտինական Պատագոնիայում, Կովկասում Իրանին սահմանակից համարւող Ադրբեջանի Հանրապետութիւնն աւելի գրաւիչ դարձնի սիոնիստների համար: Այսպիսով, Իրանի սահմանին գտնւող Ղարաբաղում «Երկրորդ Իսրայէլ»-ի ստեղծման գաղափարը, յատկապէս Բաքւում «Սուխնոտ»-ի գրասենեակի հիմնադրումից յետոյ (հրէական գործակալութիւն), եբրայական ճակատի մօտ արեւմուտքա-եբրայա-նէոօսմանեան նախագծերի օրակարգն է առաջ մղւում:
Կովկասում կայուն խաղաղութեան հասնելու անհրաժեշտութիւնը, որը շարունակաբար ընդգծւում է Թեհրանի կողմից, ինչը կարեւորւել է նաեւ 2023 թւականի նոյեմբերին Թեհրանում կայացած «3+3» ձեւաչափի յայտարարութեան մէջ, կարող է ստիպել Բաքւին հրաժարւելու իր հետեւած «կոյր հնազանդւելու» քաղաքականութիւնից, չկապել իր ապագան Լոնդոն-սիոնիզմ-նէոօսմանեան առանցքի ծրագրերին, որպէսզի ինքնիշխանութեան ճակատագիրը չվտանգի օտարների սցենարներով:
Այս տեսանկիւնից լուծումները պարզ են.
1- «Արաքսի միջանցք»-ի ստեղծմանը լուրջ հետամուտ լինելը եւ բացառելով հարցին խաղաքարտային մօտեցում ցուցաբերելուց: Նախագծի իրականացումը օգուտ կը բերի Բաքւին, Թեհրանին, ինչպէս նաեւ Երեւանին, եւ վերջապէս՝ ողջ տարածաշրջանին։
2- Էթնիկ եւ ատելութեան հողի վրայ հիմնւած քաղաքականութեան դադարեցում, հայերի Ղարաբաղ վերադարձի եւ նրանց իրաւունքների ու անվտանգութեան երաշխաւորումն ի դէմս Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան (փորձագէտի կողմից նշւած տեքստի բառացի թարգմանութիւնն, ինչը չի կիսում թերթս- ԽՄԲ.)։
3- Բաքու-Թել Աւիւ առկայ յարաբերութիւնների դադարեցում, ինչ աւելի շատ նման է ինքնիշխանութիւնը սիոնիզմին վարձակալման տալուն»: