ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Դիմադրութեան ճակատը չի արգելակի անգամ Սինւարի նահատակութեամբ. ՀԱՄԱՍ-ը կենդանի է»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին պաղեստինեան ՀԱՄԱՍ շարժման քաղբիւրոյի ղեկավար Եահեա Սինւարի նահատակութեան կապակցութեամբ հանդէս է եկել ուղերձով՝ շեշտելով, որ Դիմադրութեան ճակատի ընթացքը չի արգելակւելու անգամ Սինւարի նահատակութեամբ: Նա շեշտել է, որ ՀԱՄԱՍ-ը կենդանի է եւ շարունակելու է պայքարը:

«Մուհամեդական ազգեր, տարածաշրջանի խրոխտ երիտասարդութիւն, խրոխտ մարտիկ, հրամանատար Եահեա Սինւարը միացաւ իր նահատակ զինակիցներին:

Նա դիամդրութեան ու պայքարի փայլուն դէմքն էր, ով պողպատէ վճռակամութեամբ կանգնեց դաժան եւ ագրեսոր թշնամու դէմ, տակտով եւ համարձակութեամբ հարւածեց նրան՝ տարածաշրջանի պատմութեան մէջ յիշատակ թողնելով հոկտեմբերի 7-ի անդառնալի հարւածը, իսկ յետոյ պատւով եւ հպարտութեամբ համբարձւեց դէպի նահատակութեան բագինը:

Նրա նմանը, ով իր ողջ կեանքն անցկացրել էր բռնազաւթիչ ու կեղեքիչ թշնամու դէմ պայքարում, արժանի նահատակութիւնից բացի այլ վախճան չպէտք է ունենար:

Նրա կորուստն անշուշտ ցաւալի է Դիմադրութեան ճակատի համար, բայց Դիմադրութիւնը չի դադարել առաջ շարժւել այնպիսի նշանաւոր գործիչների նահատակութեամբ, ինչպիսիք են Շէյխ Ահմեդ Եասինը, Ֆաթհի Շաղաղին, Ռենտիսին եւ Իսմայիլ Հանիէն, եւ անշուշտ չի արգելակի Սինւարի նահատակութեամբ եւս: ՀԱՄԱՍ-ը կենդանի է եւ կենդանի կը մնայ:

Ինչպէս միշտ մենք կանգնած կը մնանք անխոնջ մարտիկների կողքին՝ Աստծոյ կամօք եւ օրհնութեամբ:

Ցաւակցում եւ շնորհաւորում եմ մեր եղբօր՝ Եահեա Սինւարի ընտանիքին, զինակիցներին եւ Դիմադրութեան շարժման բոլոր մարտիկներին՝ նրա նահատակութեան կապակցութեամբ»,- ասւած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ուղերձում:

Related Articles

Back to top button