ԻրանՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Հայաստանի գոյութեան համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջեւում է»

Թէկուզ եւ հայկական Ստեփանակերտում կախւել է Ադրբեջան կոչւող ինչ-որ արհեստածին կազմաւորման փալաս, մեր խնդիրը խոշոր հաշւով չի փոխւել։ Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«Ինչո՞ւ չի փոխւել, որովհետեւ, ի վերջոյ, պէտք է հէնց մեր՝ հայկական խօսոյթում արձանագրել, որ խնդիրն ամենեւին էլ Արցախեան հիմնահարցը չէ։

Առնւազն թշնամու համար չկայ եւ չի եղել նման հարց, ինչն առաւել քան յստակ երեւում է դրա, իբր, «լուծումից» յետոյ, երբ թշնամու թիրախն արդէն բացայայտօրէն Հայաստանի Հանրապետութիւնն է։

Ի սկզբանէ Բաքւի բարբարոսական վարչախումբը, որն Անկարայից սնուցւող համաթուրանական պատրանքի քաղցկեղային մետաստազ է Հարաւային Կովկասի մարմնի վրայ, խորքային առումով հարցը ձեւակերպել է այսպէս՝ «կա՛մ մենք, կա՛մ Հայաստանը», մինչդեռ մենք դա այսօր էլ, ցաւալիօրէն, չենք ցանկանում գիտակցել։

Ուստի, Հայաստանի գոյութեան համար կենաց-մահու վճռական մարտը դեռ առջեւում է, որը մենք կարող ենք եւ պարտաւոր ենք փոխել Ադրբեջան կոչւող արհեստածին կազմաւորման գոյութեան աւարտին միտւած մարտի։ Իսկ դրա համար մեր առաջնահերթութիւնն է նախ՝ գիտակցել եւ արձանագրել խնդիրը, իսկ յետոյ՝ հնարաւորին արագ եւ որակեալ կերպով կերտել այն պետութիւն-ամրոց Հայաստանը, որը պատւով դուրս կը գայ անխուսափելի այդ վճռական մարտից՝ կամ-կամ-ի խնդիրը լուծելով յօգուտ հազարամեակների ծրագիր Հայաստանի պետականութեան գոյութեան եւ զարգացման»,- գրել է նա։

Related Articles

Back to top button