Իրան
Իրանի հարաւում գազի խոշոր hանքավայր է յայտնաբերւել

«ԱԼԻՔ» – Իրանի նաւթի նախարար Ջաւադ Օուջիի հաւաստմամբ Ֆարս նահանգի հարաւային տարածքում յայտնաբերւել է գազի խոշոր հանքավայր:
Շիրազ նահանգ կատարած այցի ժամանակ Իրանի նաւթի նախարարը ընդգծել է, որ Լամերդ քաղաքում յայտնաբերւած չոր գազի հանքավայրը պարունակում է մօտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որը ըստ նախարարի, դա Իրանում երբեւէ յայտնաբերւած չոր գազի ամենամեծ հանքավայրն է:
Նախարար Օուջին նշել է, որ ոլորտի զարգացումը տնտեսական հսկայական փոփոխութիւն կը ստեղծի Ֆարս նահանգում: Լուրը փոխանցել է ԻՌՆԱն: