ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի ներկայացուցիչը՝ Հաագա-ում. ԱՄՆ-ի յարձակումներից վնասւել են 111 նիւթաքիմիական եւ դեղագործական կենտրոններ

Հոլանդիայում Իրանի դեսպան եւ Քիմիական զէնքի արգելման կազմակերպութիւնում մշտական ներկայացուցիչ Հադի Ֆարաջւանդը յայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական հարւածների հետեւանքով Իրանում վնասւել է նիւթաքիմիական եւ դեղագործական ոլորտի 111 կենտրոն։

Ֆարաջւանդի փոխանցմամբ՝ վնասւել են 60 նիւթաքիմիական համալիր, 44 դեղագործական գործարան եւ 7 դեղագործական հաստատութիւն։

Նա նշել է, որ վնասները խափանել են մատակարարման շղթաները եւ ազդեցութիւն են ունեցել Քիմիական զէնքի մասին կոնւենցիայով ստանձնած պարտաւորութիւնների կատարման վրայ։

Ֆարաջւանդը ԱՄՆ-ի հարւածները որակել է որպէս նպատակային գործողութիւններ՝ նշելով, որ դրանք լուրջ մտահոգութիւններ են առաջացնում կոնւենցիայի առաջին, վեցերորդ եւ 11-րդ յօդւածների առնչութեամբ։ Նրա խօսքերը հնչել են Հաագայում ընթացող Քիմիական զէնքի արգելման կազմակերպութեան Գործադիր խորհրդի 113-րդ նիստում։

Related Articles

Back to top button