ՄիջազգայինՏնտեսական

ԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերութեան համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մէջ է մտել

ԵԱՏՄ կամ Եւրասիական տնտեսական միութիւն, միջազգային ինտեգրացիոն տնտեսական միաւորում է, որը հիմնադրւել է Եւրասիական Տնտեսական Ընկերակցութեան Մաքսային Միութեան հիման վրայ 2014 թւականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ, ուժի մէջ է 2015 թւականի յունւարի 1-ից առ այսօր:

Այսօր յիշեալ համաձայնագրին մաս է կազմում Հայաստանի Հանրապետութիւնը որը սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ, ուստի սահմանացկութիւնը կարող է նաեւ իր դրական ազդեցութիւնը ունենալ Իրանի առեւտաշրջանառութեան հարցով:

Հոկտեմբերի 6-ին ուժի մէջ է մտել Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) եւ դրա անդամ պետութիւնների՝ մի կողմից, եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների՝ միւս կողմից, տնտեսական գործընկերութեան մասին համաձայնագիրը, որը ստորագրւել էր 2025 թւականի յունիսին։

Համաձայնագիրը նախատեսում է առեւտրային ռեժիմի էական ազատականացում։ ԱՄԷ-ն արտօնեալ շուկա մուտք գործելու հնարաւորութիւն է տրամադրել ԵԱՏՄ ապրանքների անւանացանկի 86%-ի համար, որը համապատասխանում է ԵԱՏՄ արտահանման ծաւալի 98%-ին։

Եւրասիական տնտեսական յանձնաժողովի առեւտրի նախարար Անդրէյ Սլեպնեւի խօսքով՝ ԵԱՏՄ երկրների ապրանքների նկատմամբ ԱՄԷ-ում կիրառւող միջին մաքսատուրքը 5%-ից կը նւազի մինչեւ 0,6%։ Նրա գնահատմամբ՝ դա ԵԱՏՄ երկրների արտահանողներին տարեկան թոյլ կը տայ մինչեւ 266 մլն դոլար խնայել մաքսատուրքերի վճարումից։

Սլեպնեւը նաեւ նշել է, որ միջնաժամկէտ հեռանկարում ակնկալւում է առեւտրաշրջանառութեան առնւազն 5-6 մլրդ դոլարի աճ։

Համաձայնագիրը նախատեսում է նաեւ գործարար շրջանակների, այդ թւում՝ փոքր եւ միջին ձեռնարկութիւնների միջեւ համագործակցութեան զարգացում, ինչպէս նաեւ տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտներում համագործակցութիւն՝ ԱՄԷ-ին «Հիւսիս-Հարաւ» միջազգային միջանցքին միանալու հնարաւորութեամբ։

ԵԱՀ առեւտրի նախարարը ԵԱՏՄ երկրների գործարարներին կոչ է արել ակտիւօրէն օգտւել նոր հնարաւորութիւններից եւ զարգացնել համագործակցութիւնն էմիրաթական կողմի հետ։

Related Articles

Back to top button