ԻրանՄիջազգայինՔաղաքական
Փեզեշքիան. Եթէ ԱՄՆ-ը վերադառնայ համաձայնագրի պարտաւորութիւններին, Իրանը փոխադարձ քայլ կը ձեռնարկի

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովում յայտարարել է, որ եթէ ԱՄՆ-ը վերադառնայ Իսլամաբադի փոխըմբռնման յուշագրով ստանձնած պարտաւորութիւններին, Իրանը եւս անմիջապէս փոխադարձ քայլ կը ձեռնարկի։
Նրա խօսքով՝ ԱՄՆ-ի կողմից պարտաւորութիւնների խախտումն արդէն ստացել է Իրանի համարժէք պատասխանը։ Փեզեշքիանը նշել է, որ շուրջ 40 օր տեւած պատերազմից յետոյ, Պակիստանի եւ Կատարի միջնորդութեամբ, կողմերը յունիսի 18-ին հասել են Իսլամաբադի փոխըմբռնման յուշագրին, սակայն ԱՄՆ-ը կարճ ժամանակ անց խախտել է դրա պայմանաւորւածութիւնները։
Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանային համագործակցութեան եւ կայունութեան՝ միաժամանակ քննադատելով ուժի կիրառման եւ միակողմանի քաղաքականութեան տարածումը։



