Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Ամստերդամ. «Արդարադատութիւնը պէտք է անկախ լինի, այլ ոչ թէ՝ քաղաքական գործիք»

«ԱԼԻՔ» – «Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր առաջնորդներից Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանին 2 տարւայ ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է յայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնւած է «իշխանութիւնը զաւթելու հրապարակային կոչերի» վրայ, եւս մէկ ապացոյց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործւում է քաղաքական այլախոհութեան դէմ։

Միքայէլ Սրբազանի դատավարութիւնը, որը նա ինքն է բնութագրել որպէս քաղաքական հետապնդում, ցոյց է տալիս, թէ ինչպէս են ոտնահարւում խօսքի ազատութեան եւ արդար դատաքննութեան հիմնարար սկզբունքները։

Երբ հոգեւոր առաջնորդին, որը պարզապէս իր մտահոգութիւնն էր արտայայտել երկրի ճակատագրի վերաբերեալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակութեանը՝ մի՛ քննադատէք իշխանութեանը, որքան էլ որ դժգոհութիւններն ու մտագոհութիւնները շատ են։

Միջազգային հանրութիւնը չի կարող անտարբեր մնալ այս ակնյայտ անարդարութեան նկատմամբ։ Հայաստանի իշխանութիւնները պէտք է անյապաղ վերանայեն այս դատավճիռը եւ ապահովեն Մարդու իրաւունքների եւրոպական կոնւենցիային համապատասխանող արդար դատաքննութիւն։

Արդարադատութիւնը պէտք է անկախ լինի, այլ ոչ թէ՝ քաղաքական գործիք»,- գրել է նա։

Related Articles

Back to top button