Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրւած Այւազովսկու յուշարձանը

«ԱԼԻՔ» – Յուլիսի 29-ին, հռչակաւոր ծովանկարիչ Յովհաննէս Այւազովսկու ծննդեան օրը, ադրբեջանցի վանդալները բռնազաւթւած Ստեփանակերտում ոչնչացրել են մեծ հայի յուշարձանը, որը տեղադրւել էր 2021 թւականին: Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների տեղեկացրել է Արցախի Զբօսաշրջութեան եւ մշակոյթի զարգացման գործակալութիւնը:

«Յուշարձանի հեղինակն է քանդակագործ Ս. Շչերբակովը։ Այն նւիրւած էր ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող հայ նկարիչին, այլեւ Արցախը հայկական եւ համազգային մշակութային ժառանգութեանը միացնող կապերին։

Յուշարձանի ոչնչացումը հանդիսանում է Արցախում հայկական մշակութային ներկայութեան համակարգւած վերացման հերթական վկայութիւնը։ Մենք շարունակում ենք փաստել, արձանագրել եւ հանրայնացնել մշակութային արժէքների ոչնչացման փաստերը՝ համոզւած լինելով, որ դրանք չեն մոռացւելու, եւ միջազգային հանրութիւնը կը ձեւակերպի արժանի գնահատական»,- ասւած է գործակալութեան տարածած յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button