Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Օվերչուկ. «ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու Փաշինեանի որոշումն ազդակ է»

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Աստանայում սպասւող ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը խօսում է այն մասին, թէ ինչպէս է նա դասաւորում իր առաջնահերթութիւնները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսէյ Օվերչուկը:

Աւելի վաղ Փաշինեանը յայտարարել էր, որ չի մասնակցելու մայիսի 28-29-ին Աստանայում սպասւող ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը։

«Այն, որ նա այնտեղ չի լինելու, արդէն իսկ որոշակի ազդակ է այն մասին, թէ ինչպէս է նա դասաւորում իր առաջնահերթութիւնները»,-ասել է Օվերչուկը՝ պատասխանելով այն հարցին, թէ ինչպէս կանդրադառնայ Փաշինեանի բացակայութիւնը գագաթնաժողովի աշխատանքների վրայ։

Նրա խօսքով՝ առաջիկայ հանդիպման ընթացքում քննարկւելու են Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցութեան համատեքստում ԵՄ-ին անդամակցելու ծրագրերին վերաբերող հարցերը։

«Ինչ ձեւաչափով Փաշինեանը ներկայ կը լինի գագաթնաժողովին… Եթէ նա յայտնւի հեռուստացոյցով, աւելի լաւ կը լինի, քան եթէ ընդհանրապէս չլինի»,-նշել է Օվերչուկը։

Related Articles

Back to top button