Հայաստան - Արցախ
Արթուր Խաչիկեան. «Մարդկութեան պատմութեան մէջ չկայ նման բան, որ պետութեան ղեկավարն ասի՝ իր պետութեան տարածքի չափի մասին իմացել է հանրագիտարանից»
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտութեան դոկտոր Արթուր Խաչիկեանին։
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
- Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրն այլեւս գոյութիւն չունի, եւ դրա գլխաւոր մեղաւորներից մէկը ՀՀ իշխանութիւնն է, ով Պրագայում Արցախը յայտարարեց Ադրբեջանի մաս։
- Այս իշխանութիւնները 5 տարի է՝ խօսում են ինքնիշխանութեան մասին, բայց մենք հիմա բացարձակապէս ինքնիշխան չենք։ Մեր փոխարէն ուրիշ պետութիւններն են որոշումներ կայացնում։
- Այս իշխանութիւնն ամէն ինչ արեց, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները վատանան, ու Մոսկւայում պրոադրբեջանական լաբբին կարողանայ համոզել ռուսներին, որ հայերի հետ գործ ունենալն անիմաստ է, ու պէտք է պայմանաւորւել թուրքերի հետ։
- Մարդկութեան պատմութեան մէջ չկայ նման բան, որ պետութեան ղեկավարը ասի՝ իր պետութեան տարածքի չափի մասին իմացել է հանրագիտարանից։
- Եթէ չկուտակենք իրական ուժային պոտենցիալ ու չպայմանաւորւենք մեր իրական դաշնակիցների հետ, Հայաստանի հետ լինելու է նոյնը, ինչ Արցախի հետ։
- Ֆրանսիան, ԱՄՆ-ը չընդունեցին, որ Արցախում եղել է էթնիկ զտում։ Քաղաքակիրթ աշխարհը, ինչպէս 100, 150 տարի առաջ, հիմա էլ չի ուզում դա տեսնել, որովհետեւ շահ չունի մեզնից։ Մենք անյոյս ենք․ այս նոյն երեխայական մօտեցումներով՝ որ Ֆրանսիան, Անգլիան մեզ կը պաշտպանեն, մենք մորթւեցինք 100 տարի, 150 տարի առաջ։
- Ֆրանսիան մեզ տրամադրելու է 3 ռադար, որը կարելի է 15-20 րոպէում ոչնչացնել։ Սրանք Ֆրանսիայի կողմից ընդամէնը խորհրդանշական՝ սիմւոլիկ քայլեր են, ժեստ, Ֆրանսիայի հայ համայնքը հանգստացնելու միջոց։ Այդ մասին, ի դէպ, գրել է ֆրանսիական «Le Mond» թերթը, ոչ թէ մեր իշխանական քարոզիչները, որոնք դրա համար փող են ստանում։ Ֆրանսիական մամուլում ղարաբաղցիներին անւանւում են սեպարատիստներ, Արցախի էթնիկ զտումը՝ դրամա։
- Տեսէք, թէ ինչ գին վճարեց Ուկրաինայի ժողովուրդն այն բանի համար, որ դարձաւ խաղաքարտ Ռուսաստան-Արեւմուտք պատերազմում։ Այդ պատերազմում արդէն000 ուկրաինացի է զոհւել։ Հիմա, երբ Արեւմուտքի փողը պրծաւ, յետ քաշւեցին, ուկրաինացիներն էլ պրծան։ Ուկրաինայում տղամարդ չի մնացել, արդէն կանանց են տանում պատերազմ… Սրա հետեւանքները 50 տարի յետոյ էլ կը զգան։
- Փաշինեանը թատրոնով է հարցեր լուծում։ Երբ չես հասկանում՝ աշխարհն ինչպէս է աշխատում, քեզ թւում է՝ ձեւեր թափելով, թատրոն բեմադրելով՝ կը հասնես ուզածիդ։ Այդ մարդու համար կարեւոր է իշխանութիւն պահելը, այդ թատրոնում Հայաստանի ղեկավարի դեր խաղալը։
- Սա հայ ժողովրդի ներկայացուցիչ չի։ Հայ ժողովրդի ներկայացուցիչն Արեւմուտքի ղեկավարների հետ սեղան չի նստի, հարցեր չի քննարկի, նրանց հետ, ովքեր չեն ընդունում, որ Արցախում 120000 մարդ էթնիկ զտման է ենթարկւել։ Դէ թող մեր զոհւած երեխաների, խոշտանգւած զինւորների, տարեց մարդկանց՝ բահերով սպանութիւնների լուսանկարները հետը տանի, Արեւմուտքում, Ֆրանսիայում ցոյց տայ՝ Եւրոպական խորհրդարաններում…
(Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը, նրա կինը եւ ՔՊ-ականները 2019 թ. ապրիլին՝ ԵԽԽՎ-ում, ապա յունիսին՝ Միաւորւած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) ժնեւեան գրասենեակում բացել էին հայկական թաւշեայ յեղափոխութեան նկարների ցուցահանդէսը,- հեղ.): - Այս իշխանութիւններն Արեւմուտքի գործակալներն են, հլու-հնազանդ կատարում են նրանց ասածը։ Եւ այն, որ ԱՄՆ դեսպանը ՀՀ իշխանութիւններին համարում է դեմոկրատիայի փարոս, այս իշխանութիւնների մատուցած ծառայութիւնների գինն է։
- Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուն օրեր առաջ մերժել է հրադադարի կոչերը՝ «առանց ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ի յարձակումների ժամանակ պատանդների ազատ արձակման»։ Մեր ռազմագերիներն Ադրբեջանի բանտերում են, Փաշինեանը 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակ ասում էր՝ «Գերիները մեզ կը ներեն մի ամիս, երկու ամիս աւել Բաքւի բանտում գերութեան մէջ մնալու համար»:
Դուք պատկերացնո՞ւմ էք, որ Նաթանիահուն ասէր՝ Իսրայէլից տեղահանւած 120000 հրեաների թեմայի հետ իրենք գործ չունեն, թող Ամերիկան գայ ու պաշտպանի… Սա խելագարութիւն է։ - Իսրայէլին բառերով չեն կերակրում, տալիս են իրական հնարաւորութիւններ՝ արաբներին հնձելու համար։
- Գուցէ մեր դիւանագէտների փոխարէն շինարարները գնան, բանակցեն․ նրանց հաստատ չեն կարողանայ խաբել։
- Թող մի Ազգային ժողով կամ աւելի ճիշտ՝ ախոռ էլ ստեղծեն, եւս մէկը, ուր այնպիսի բառեր կասեն, որ բարձրաձայնելու չի, դրանից ոչինչ չի փոխւի։
- Շատ շուտով թուրքերը Սիւնիքը մեր ձեռքից կառնեն, Իրանի հետ կապը կը կտրեն, ու բոլորս կը գնանք «Green Card» կը խաղանք, որ փախչենք այստեղից… Երկու տարի առաջ ենք դեռեւս ասել, որ Արցախը յանձնելով՝ այս ամէնը չի կանգնելու։
- Տաւուշի մարզի գիւղերի բնակիչները, որոնք Փաշինեանը պատրաստւում է յանձնել, ո՞ւմ օգտին էին քւէարկել ընտրութիւններում։ Ես նրանց շատ յարգում եմ, բայց նրա՞նք չէին, որ ասում էին՝ Փաշինեանն ասֆալտ է փռել, դէ թող այդ ասֆալտով վազեն Սադախլօ…