
«Ուղղահայեաց մեքենաներ, տնկւած հողում… «Խոռամշահրի ազատագրման» թանգարանում այս մեքենաները, որոնք շարքով գլխիվայր կանգնեցւած են կողք-կողքի, առաջինն են գրաւում այցելուների ուշադրութիւնը: Մեքենաները քաղաքի «ընկած օրերը» խորհրդանշող խօսուն յուշարձաններն են:
Թանգարանում այս մասին նշւել է. «Երբ իրաքցիները գրաւում են Խոռամշահրը, քաղաքը ձեռքից բաց չթողնելու համար բազմաթիւ խոչընդոտներ էին ստեղծել՝ սկսած ականապատ դաշտերից մինչեւ ջրափոսերի ու պաշտպանական խորշերի փորումը: Որ ամէն կերպ պահեն գրաււած քաղաքը: Այդ խոչընդոտներից մէկն էլ այս այրւած աւտոմեքենաներն էին, որոնք մնացել էին քաղաքի բնակիչներից, կամ մաքսատանը: Դրանք՝ ուղղահայեաց դիրքով տնկել էին քաղաքի տարբեր հատւածներում, որպէսզի քաղաքում ոչ մի բաց տարածք չմնայ պարաշիւտիստների կամ ուղղաթիռների վայրէջքի համար: Այդ մեքենաների արանքում երկաթեայ ձողեր էին տեղադրւած, իսկ շուրջը՝ ականապատ դաշտեր: Ստեղծւած մի ամբողջ գօտի՝ իրանական ուժերի մուտքը կանխելու համար»:



