ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչին մեկնել է Սաուդեան Արաբիա եւ Կատար

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին այսօր՝ մայիսի 10-ին, մեկնել է Սաուդաեան Արաբիա եւ Կատար: Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Իրանի Իսլամական Հանրապետութեան սկզբունքային քաղաքականութիւնը հարեւանների հետ յարաբերութիւնների շարունակական ամրապնդումն է: Արտգործնախարարը շաբաթ օրը կը մեկնի Ռիադ՝ հանդիպելու Սաուդեան Արաբիայի բարձրաստիճան պաշտօնեաների հետ»,- ասել է Բաղային՝ յաւելելով, որ Արաղչին երեկոյեան կը լինի Դոհայում, մասնակցելու Իրան-Արաբական աշխարհ երկխօսութեան նիստին: