Տիգրան Քոչարեան. «Փաշինեանին հերթական անգամ գցել են. նա վերջացած է»
Մեդիափորձագէտ Տիգրան Քոչարեանն այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանութիւնները ոչ թէ արեւմտամէտ կամ ռուսամէտ են, այլ՝ թուրքամէտ:
«Նրանք աւելի շատ թուրքահպատակ են, եւ այս վայրիվերումները որեւէ բան իրենց կուրսում չեն փոխում. Փաշինեանն ինչ նպատակադրւել է անել, անելու է: Նրան հերթական անգամ գցել են, այս անգամ՝ Թուրքիան, որովհետեւ Փաշինեանն ամէն ինչ արեց, որպէսզի Թուրքիայի հետ սահմանը բացւի, բայց ամենակարեւոր պահին իրեն ասացին՝ մինչեւ Ադրբեջանի հետ քո հարցերը չլուծես, մենք այստեղ սահման չենք բացելու»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:
«Փաշինեանն արդէն Ալիեւի հետ չի կարողանում խօսել, նա Ամիրբեկովին է խնդրում, որ Սահմանադրութեան փոփոխութեան հարցը մինչեւ 2027 թիւը գոնէ յետաձգեն»,- շեշտեց նա:
Քոչարեանի դիտարկմամբ՝ իրավիճակից միակ ելքն իշխանափոխութիւնն է. «Մեր ուժայինները պէտք է հասկանան մի բան. ժամանակին Արցախի ուժայիններին էի ասում, որ եթէ Արցախը չլինի, ձեր անցած ուղին, փառապանծ յաղթանակները ոչ ոքի պէտք չեն, պայքարէք նրա դէմ, ով զրոյացնում է ձեր յաղթանակները, ձեր պագոնները:
Հիմա, եթէ մեր ԳՇ գնդապետները, գեներալները, փոխգնդապետները մտածում են, որ հայկական պագոններով թուրքերի ժամանակ աշխատավարձ կը ստանան կամ թոշակ կը ստանան, ապա ոչ, մաքսիմում կօշիկ սրբող են լինելու կամ ուղղակի Հայաստանից գաղթելու են: Մարդիկ, ովքեր հիմա հետեւելով Փաշինեանին՝ կեր, խմիր, ուրախացիր սկզբունքով են գնում, դա շատ կարճ է տեւելու: Այդ զանգւածն էլ պէտք է հասկանայ՝ ուր ենք գնում: Երբ ադրբեջանցիները սկսեն վերաբնակեցւել Հայաստանում, այդ ժամանակ Հայաստանի սուվերենութեան, ինքնիշխանութեան վերջնական խաչը կարող էք քաշել, որովհետեւ իրենք այլեւս այստեղից չեն գնալու»:
Նա յաւելեց՝ աշխարհը հաշւի է նստում նոր իրողութիւնների հետ. «Երբ ասում են՝ ով բերել է Փաշինեանին, նա էլ տանելու է, այդպէս չէ՝ կարող է ուրիշ մէկը բերել է, մէկ ուրիշը տանելու է, բայց ամէն դէպքում, երբ բոլորը տեսնեն, որ Փաշինեանը վերջացած է, իսկ ինքը գլոբալ առումով վերջացած է՝ որպէս քաղաքական գործիչ ներսում, որովհետեւ իր միակ յոյսը ոստիկանութիւնն է: Եթէ ոստիկանութիւնը մէկ վայրկեան անգամ չպաշտպանի Փաշինեանին, նա դադարում է այստեղ կառավարել: Իսկ արտաքին աշխարհում նրան ոչ ոք բանի տեղ չի դնում: Կարեւորը ճիշտ յայտ ներկայացնելն ու արտաքին աշխարհում ճիշտ պատկերացումներ ձեւաւորելն է այն մասին, թէ դու ինչ ես ուզում, եւ հարցը կը լուծւի»: