Սիրիան փոխըմբռնման յուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան հետ

«ԱԼԻՔ» – Սիրիայի կառավարութիւնը եւ Ադրբեջանի պետական նաւթային ընկերութիւնը շաբաթ օրը Բաքւում փոխըմբռնման յուշագիր են ստորագրել: Հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս»-ը՝ յղում անելով Ադրբեջանի նախագահի կայքին:
«Յուշագրի ստորագրումը տեղի է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի՝ անցումային շրջանի համար Ադրբեջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում»,- հաղորդւում է Ադրբեջանի նախագահի կայքում։
Յուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը, SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը եւ Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ Բաշիրը։
Ստորագրւած փաստաթղթի մանրամասները չեն հրապարակւել։
Յիշեցնենք, որ յուլիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է աջակցութիւն ցուցաբերել Սիրիային՝ բնական գազի մատակարարման հարցում։