ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը յայտարարել է ԵՄ-ից եւ Մեքսիկայից ներմուծման 30% մաքսատուրքերի մասին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ը Եւրամիութիւնից եւ Մեքսիկայից ներմուծւող ապրանքների վրայ օգոստոսի 1-ից կը կիրառի 30%-անոց մաքսատուրքեր։ Այս մասին ըստ CNN-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակւած նամակներում յայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մաքսատուրքերի մասին նամակները, մասնաւորապէս, հասցէագրւած են Եւրայանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դէր Լայէնին եւ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումին։
Յիշեցնենք, որ անցեալ օրերի ընթացքում Թրամփը յայտարարել է մի շարք երկրների, այդ թւում՝ Ճապոնիայի, Հարաւային Կորէայի, Կանադայի եւ Բրազիլիայի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին, ինչպէս նաեւ պղնձի վրայ 50%-անոց մաքսատուրքի ներդրման մասին։