Ադրբեջանցի պատգամաւոր. «Եթէ մէկ հայ վերադառնայ Ղարաբաղ, ապա մէկ ադրբեջանցի պէտք է վերադառնայ «Արեւմտեան Ադրբեջան»»
«ԱԼԻՔ» – «Եթէ մէկ հայ վերադառնայ Ղարաբաղ, ապա մէկ ադրբեջանցի պէտք է վերադառնայ «Արեւմտեան Ադրբեջան» (նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը-ԽՄԲ.), եթէ 1000 հայ վերադառնայ «ազատագրւած տարածքներ» (նկատի ունի օկուպացւած Արցախը-ԽՄԲ.), ապա 1000 ադրբեջանցի պէտք է վերադառնայ «Արեւմտեան Ադրբեջան»»: Ինչպէս հաղորդում է Yerevan.today-ը՝ նման յայտարարութեամբ է հանդէս եկել Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միաւորումների եւ կրօնական կազմակերպութիւնների յանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:
Նա այս մասին ասել է «Անվտանգ եւ արժանապատիւ վերադարձ Արեւմտեան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ։
Ադրբեջանցու խօսքով՝ հայկական կողմը ձգտում է ապահովել, որ ճնշում գործադրւի Ադրբեջանի վրայ՝ Արցախի հայերի վերադարձի հարցում։ Մուստաֆան կարծում է, որ ադրբեջանական կողմն այս հարցում պէտք է հակապայման առաջ քաշի։