Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Քերիմեան. Երիտասարդութեան վրայ ասֆալտ չես ծախի՛

Երէկ Նիկոլ Փաշինեանը հանդիպել էր մի խումբ երիտասարդների հետ, որոնք տարբեր ԲՈՒՀ-երից եւ տարբեր մարզերից էին։

Հետեւելով երիտասարդների հարցադրումներին՝ ուրախութիւն ապրեցի։ Նրանց հարցերի մէջ կարմիր թելի պէս անցնում էր ոչ թէ գովքը, այլ՝ քննադատութիւնը։ Հանդիպման ընթացքում եղան նաեւ մի քանի դրւագներ, երբ երիտասարդներն իսկապէս նեղը գցեցին Փաշինեանին։

Կարեւոր արձանագրում. Փաշինեանին չի յաջողւել մանկապարտէզի, ասֆալտի կամ գիւղի ակումբի վերանորոգման պատմութիւններով երիտասարդների վրայ ծախել իր յօրինած «Իրական Հայաստանի» հայեցակարգը։ Չի կարողացել նաեւ ընդդիմախօսների կալանաւորումները ներկայացնել որպէս թալանի դէմ պայքար եւ արդարադատութեան վերականգնում։

Այս ամենին գուցէ հաւատում են 50-ն անց մեր որոշ հայրենակիցներ, բայց ամենակարեւորն այն է, որ երիտասարդութիւնն աւելի իրատեսօրէն է գնահատում իրավիճակը։ Եւ սա, հաւանաբար, անակնկալ էր Փաշինեանի համար։

Մեր 50-ն անց հայրենակիցները թող երբեմն լսեն իրենցից 20-30 տարով փոքր երիտասարդներին, տեսնեն, որ նրանք աւելի լաւ են պատկերացնում երկրում առկայ խնդիրները եւ վարչապետի պարտականութիւնները: Նրանք այդ խնդիրները չեն մոռանում՝ տեսնելով նոր գցւած ասֆալտը, հանդիպումների ժամանակ շնորհակալութիւն չեն յայտնում պաշտօնեաներին՝ մոռանալով իրենց առջեւ ծառացած բազմաթիւ դժւարութիւնների մասին, եւ նոյնիսկ ասֆալտի մէջ են խնդիր տեսնում, երբ դրա կարիքն իրականում կայ։

Այս հանդիպումը Փաշինեանի համար պէտք է հետեւութիւններ անելու առիթ դառնար, եթէ նա դեռ ունակ է ինչ որ հետեւութիւններ անելու։ Նա պէտք է հասկանայ, որ եթէ մարզերում տատիկ-պապիկների վրայ կարողանում է ծախել գիւղի գոյնզգոյն ներկւած մանկապարտէզի կամ ասֆալտապատւած ճանապարհի հանգամանքը՝ որպէս իրենց կեանքի բարելաւման ապացոյց, ապա երիտասարդութեան վրայ այդ հնարքը չի աշխատում։

Ի վերջոյ, գիւղի մանկապարտէզի վերանորոգումը կամ նոր ասֆալտն ինքնին կապ չունեն տատիկ-պապիկների կենսամակարդակի բարձրացման հետ։ Իսկ երիտասարդները դա շատ լաւ են հասկանում։

Ապրեն այն երիտասարդները, որոնք իրականութիւնն իրատեսօրէն են գնահատում, չեն վախենում քննադատել, հարցեր տալ եւ պահանջներ ներկայացնել։

Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր «Ռեստարտ քաղաքացիական-երիտասարդական» հիմնադրամը։

Hraparak.am

Related Articles

Back to top button