Լիլիթ Գալստեան. «Հերթում յաջորդն ինքն է…»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է իսրայէլական The Jerusalem Post պարբերականում հրապարակւած It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia յօդւածին:
««ԱԴՐԲԵՋԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼԸ ԲԽՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ՇԱՀԵՐԻՑ»
Վերոյիշեալ վերտառութեամբ յօդւածը լոյս է տեսել փետրւարի 13-ին, Իսրայէլում հրատարակւող The Jerusalem Post պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/:
Հեղինակը՝ Mordechai Kedar-ը, մասնաւորապէս հետեւեալ հաստատումներն է կատարում՝
– Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակութիւն ունի Իսրայէլի անվտանգութեան համար․ հետեւաբար բացարձակ անհրաժեշտութիւն է որպէսզի, որպէս դաշնակցի, Իսրայէլը աջակցի Ադրբեջանին։
– Իսրայէլը՝ բոլոր հակամարտութիւններում պէտք է աջակցի Ադրբեջանին, յատկապէս Իրանի եւ նրա դաշնակից Հայաստանի դէմ կոնֆլիկտներում։
– Բաքուն նաւթ է վաճառում Իսրայէլին, իսրայէլական զէնքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայէլի անվտանգութեան համար առանցքային նշանակութիւն ունի։
Իսկ պաշտօնական Հայաստանը կամ խաղաղութեան մուրացկանները՝
– Հակառակ միջազգայնօրէն հիմնաւորւած փաստերին, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայէլական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց եւ չխաղարկեց այս իրողութիւնը։
– Հակառակը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, կանաչ լոյս վառեց ցեղասպանի առջեւ, նաեւ հիմնաւորեց, թէ մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։
– Ու այսօր Ադրբեջանն ընդդէմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժէք փոխհատուցում շրջակայ միջավայրի եւ կենդանական աշխարհի զանգւածային ոչնչացման համար։
– Դէ հրաժարւելով Արցախից, Նիկոլը հիմնաւորեց մեր «օկուպանտ կամ սեպարատիստ» լինելը։
– Հիմա Ադրբեջանը նաեւ իր ագրեսիան եւ ցեղասպանական գործողութիւնները փաթեթաւորում է որպէս հակաահաբեկչական գործողութիւն։ Նիկոլը հիմնաւորել է սա։
– Եւ, եթէ Նիկոլին թւում է, թէ Բաքւում խոշտանգւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան կեղծ դատավարութիւնների նկատմամբ իր լռութեամբ, կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարեանին դատելով, բարեացակամութիւն է ողորմում Ադրբեջանից, սխալւում է։
– Հերթում յաջորդն ինքն է…
– Եւ, առհասարակ, այսպէս է լինում, երբ երկրի ղեկը յայտնւում է արկածախնդիր, ապազգային, տգէտ ու անհաւասարակշիռ փառամոլների ձեռքը…
– Մենք դեռ չենք գիտակցում իրականութեան ողջ սարսափելիութիւնը…»,- գրել է պատգամաւորը: