Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Կոնգրեսական Դինա Տիտուսը դատապարտել է Բաքւի կեղծ «դատավարութիւնը» Արցախի ղեկավարութեան հանդէպ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը դատապարտել է ադրբեջանական վարչակարգի «կեղծ դատավարութիւնը» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան հանդէպ։ Հաղորդում է News.am-ը:
«18 հայ քաղբանտարկեալներ այսօր կանգնել են դատարանի առջեւ գաղտնի դատավարութեան ընթացքում, էթնիկ զտումից յետոյ, որն իրականացւել է Արցախում Ադրբեջանի կողմից։ Ես դատապարտում եմ կեղծ դատավարութիւնները եւ պետդեպարտամենտին կոչ եմ անում դիտարկել Մագնիտսկու պատժամիջոցների կիրառման հնարաւորութիւնը Ալիեւի վարչակարգի օրօք մարդու իրաւունքները խախտողների դէմ»,- գրել է նա Х սոցցանցի իր միկրոբլոգում։