ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Նորա Պայրագտարեանը՝ Լիբանանի երիտասարդութեան եւ սպորտի նախարար

«ԱԼԻՔ» – Լիբանանի նախարարների խորհրդի գլխաւոր քարտուղար Մահմուդ Մաքիան երէկ՝ փետրւարի 8-ին ներկայացրել է 24 նախարարներից կազմւած երկրի նոր կառավարութեան կազմը՝ վարչապետ Նաուաֆ Սալամի գլխաւորութեամբ:

Յատկանշական է, որ հայազգի Նորա Պայրագտարեանը Լիբանանի նոր կառավարութիւնում զբաղեցնելու է երիտասարդութեան եւ սպորտի հարցերի նախարարի պաշտօնը։

Տիկին Պայրագտարեանը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան եւ «Կիլիկիա վերլուծական հարթակ»-ի անդամ է։ Եղել է նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (World Council of Churches) Կենտրոնական վարչութեան անդամ, եւ ներկայիս յիշեալ խորհրդի միջազգային հարցերի յանձնաժողովի անդամ է:

Նա միջազգային յարաբերութիւններ եւ իրաւունք է դասաւանդում Լիբանանի համալսարանում, ինչպէս նաեւ Լիբանանի ամերիկեան համալսարանում եւ Լիբանանի համալսարանի դոկտորական բաժնի քաղաքական գիտութիւնների պատասխանատուն է:

Related Articles

Back to top button