Զելենսկին յայտարարել է օկուպացւած տարածքները վերադարձնելու համար Ուկրաինայի ուժերի բացակայութեան մասին
«ԱԼԻՔ» – «Ուկրաինայի Զինւած ուժերը չունեն անհրաժեշտ ռեսուրսներ ռուսական բանակի կողմից օկուպացւած տարածքները վերադարձնելու համար»: այս մասին ըստ Yerevan.today-ի՝ Kyodo News-ին տւած հարցազրոյցում յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր բանակը դրա համար բաւարար ուժ չունի։ Սա ճիշտ է։ Մենք իսկապէս պէտք է դիւանագիտական լուծում գտնենք»,- ասել է Զելենսկին։ Սակայն, նա նշել է, որ Կիեւը կանցնի դիւանագիտութեան «միայն այն ժամանակ, երբ մենք իմանանք, որ մենք բաւականաչափ ուժեղ ենք», որպէսզի թոյլ չտանք Ռուսաստանին նոր ագրեսիա սկսել Ուկրաինայի դէմ։
Զելենսկին նաեւ ասել է, որ պատերազմի «բարդ ժամանակաշրջան» է եկել, եւ Ուկրաինային իր գործընկերների աջակցութիւնն «անբաւարար է»։ Նա եւս մէկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին հնարաւորինս շուտ հրաւիրել Կիեւին՝ դաշինքին անդամակցելու շուրջ բանակցութիւնների։
Աւելի վաղ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ Ուկրաինայի անվտանգութեան լաւագոյն երաշխիքները մնում են անդամակցութիւնը Եւրամիութեանն ու ՆԱՏՕ-ին։ Բայց միեւնոյն ժամանակ նա հրաժարւեց դիտարկել այն տարբերակը, որով երկիրը կը մտնի ռազմական դաշինք առանց օկուպացւած տարածքների։ «Սա աւտոմատ ճանաչում է, որ մնացած բոլոր տարածքները ոչ միայն վտանգի տակ են, այլ բոլոր միւս տարածքները ուկրաինական չեն, ուստի Ուկրաինան երբեք չի համաձայնի դրան։ Եթէ դա հրաւէր է [ՆԱՏՕ], ապա միայն բոլոր տարածքները»,- ասել է Զելենսկին։
Միեւնոյն ժամանակ, նա խոստովանել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի «թէժ փուլը» կարող է աւարտւել, եթէ Կիեւի կողմից վերահսկւող ուկրաինական տարածքը «վերցւի ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ»։ Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենեակի ղեկավար Անդրէյ Էրմակը նոյեմբերին սահմաններին վերադարձը 2022 թւականի փետրւարի 23-ից համարել էր որպէս Ռուսաստանի հետ բանակցութիւնների մեկնարկի ելակէտ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարւայ յունիսին առաջին անգամ յայտարարեց խաղաղ բանակցութիւնների մեկնարկի իր պայմանների մասին։ Ուկրաինան պէտք է դուրս բերի զօրքերը Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիէի եւ Խերսոնի շրջաններից, ճանաչի դրանք որպէս ռուսական, ինչպէս Ղրիմը, ինչպէս նաեւ հրաժարւի ՆԱՏՕ-ին անդամակցելուց եւ ոչ միջուկային կարգավիճակի մասին: Միաժամանակ, Արեւմուտքը պէտք է չեղարկի բոլոր պատժամիջոցները Ռուսաստանից։ Աւելի ուշ, Կրեմլին մօտ կանգնած աղբիւրները Reuters-ին յայտնել են, որ Պուտինը կը պնդի այս պայմաններն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցութիւններում, ով խոստացել էր արագ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։
Թրամփը պաշտօնապէս կը ստանձնի 2025 թւականի յունւարի 20-ին։ Միեւնոյն ժամանակ, Թրամփի խորհրդականների կողմից ռազմական հակամարտութիւնը դադարեցնելու առաջարկներն իրականում հաշւի են առնում Պուտինի պահանջները։ Դրանք ենթադրում են ներկայիս ճակատային գծի սառեցում եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցութեան շուրջ բանակցութիւնների դադարեցում: