ՄիջազգայինՔաղաքական

Ուլիանով. «Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պատասխանատւութիւն են կրելու Ուկրաինային օգնելու համար` ՌԴ տարածքի վրայ հրթիռային յարձակումների դէպքում»

«ԱԼԻՔ» – «Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պատասխանատւութիւն են կրելու Ուկրաինային օգնելու համար` ՌԴ տարածքի վրայ հրթիռային յարձակումների դէպքում»: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ Al Mayadeen հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպութիւններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլիանովը։

«Եթէ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան օգնեն Ուկրաինային Ռուսաստանի դէմ հեռահար հրթիռներ օգտագործել, նրանք նոյնպէս, անկասկած, գին կը վճարեն»,- նախազգուշացրել է ռուս դիւանագէտը:

Ուլիանովը նաեւ չափազանց վտանգաւոր է անւանել ԱՄՆ-ի որոշումը՝ հաւանութիւն տալու Ուկրաինայի կողմից ATACMS հրթիռային համակարգերի կիրառմանը։

«Մոսկւայի պատասխանը վճռական է լինելու»,- ընդգծել է նա:

Related Articles

Back to top button