ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահու. «Իսրայէլը Սիրիային թոյլ չի տայ Դամասկոսից հարաւ ստորաբաժանումներ տեղակայել»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն առաջին անգամ յայտարարել է, որ Իսրայէլը Սիրիայի նոր իշխանութիւններին թոյլ չի տայ Դամասկոսից հարաւ ստորաբաժանումներ տեղակայել։ Դրա մասին յայտնում է «Այսօր Իսրայէլում» պորտալը։ Հաղորդում է news.am-ը:

Նեթանիահուն միաժամանակ պարտաւորւել է պաշտպանել սիրիացի դրուզներին, եթէ նրանք յարձակման ենթարկւեն:

Աւելի վաղ հաղորդւել էր, որ իսրայէլական բանակն ուժեղացնում է հակաահաբեկչական գործողութիւնը Յորդանան գետի հիւսիսում՝ Ջենինի շրջանում տանկային դիւիզիա տեղակայելով: Սա առաջին դէպքն է, երբ 2002 թւականին «Պաշտպանիչ պատ» գործողութիւնից յետոյ տարածաշրջանում զրահատեխնիկա է տեղակայւում: Հաղորդել է news.am-ը:

Related Articles

Back to top button