ԻրանՄիջազգայինՔաղաքական
Տարածաշրջանի վերջին զարգացումների թեմայով. Արտգործնախարարը հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի եւ Միացեալ Էմիրութիւնների իր գործընկերների հետ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի Արտգործնախարար Հաքան Ֆիդանի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների ԱԳ նախարար Աբդուլլահ Բեն Զայիդի հետ՝ տարածաշրջանի վերջին զարգացումների թեմայով:
Ըստ ԻՍՆԱ-ի, այս մասին առաջինը յայտարարել է «Ռոյտերս» լրատւական գործակալութիւնը:
Աղբիւրի համաձայն՝ հեռախօսազրոյցի ընթացքում կողմերը վերջին զարգացումների կողքին քննարկել են նաեւ երկկողմ եւ տարածաշրջանային յարաբերութիւններն աւելի բարձր մակարդակ տեղափոխելուն անհրաժեշտ քայլերի մասին:



