Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Սրբազանների կոչն է, որ փորձութիւններով լի այս ժամանակներում բոլորս համախմբւենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ»

«ԱԼԻՔ» – ««Հայաստան» խմբակցութեան գործընկերներ Ագնեսա Խամոյեանի եւ Աղւան Վարդանեանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ եւ Միքայէլ Սրբազաններին»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը։

«Սրբազան հայրերի ոգին, տրամադրութիւնն ու վճռականութիւնը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմաւորեցին իրենց բնորոշ հանդարտութեամբ եւ լաւատեսութեամբ:

Բագրատ եւ Միքայէլ Սրբազաններն անազատութեան մէջ յայտնւելով՝ իրենց ամենօրեայ աղօթքներում մշտապէս յիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձութիւններով լի այս ժամանակներում բոլորս համախմբւենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որեւէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարութեան համար մղւող պայքարից:

Եթէ մեր հոգեւոր հայրերը պատւով եւ արժանապատւութեամբ են ընդունում իրենց ուղղւած հալածանքները, ապա մենք՝ ազատութեան մէջ լինելով՝ որեւէ պահի տրտնջալու, վարանելու իրաւունք չունենք:

Սրբազանների մեկուսացումը մեծագոյն ամօթ եւ խարան է գործող իշխանութիւնների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դէպքում թերթելու ենք այս ամօթալի էջը եւս:

«Աշխարհում դուք նեղութիւն կունենաք, բայց քա՛ջ եղէք, ես յաղթեցի աշխարհին» (Յովհաննէս 16։33)»,- գրել է նա։

 

Related Articles

Back to top button