Հայաստան - ԱրցախՄշակութային

Վտանգւած է Ստեփանակերտի յուշահամալիրը

«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի յուշամհամալիրը վտանգւած է: Ահազանգում է Мonument Watch-ը:

«2024 թւականի նոյեմբերին ադրբեջանական սոցիալական ցանցերում յայտնւել են Ստեփանակերտի յուշահամալիրի տարածքում տարբեր օգտատէրերի կողմից արւած տեսանիւթեր: Հիմնւելով այս տեսանիւթերի վրայ՝ կարող ենք փաստել, որ յուշահամալիրը դեռեւս կանգուն է, ավնաս են Արցախեան պատերազմի մասնակիցների, հերոսների, նշանաւոր գործիչների շիրմաքարերը: Միաժամանակ  կոչեր են արւում ոչնչացնել այդ յուշահամալիրը: Նշենք, որ տեսանիւթերի հեղինակներն առաւելապէս «շարքային» ադրբեջանցիներն են: Յուշահամալիրը ոչնչացնելու, վերափոխելու կոչերով, սակայն, առաւել վտանգաւոր են ադրբեջանական իշխանութիւններին մօտ կանգնած լրատւականների հակիրճ տեսանիւթերը եւ դրանք ուղեկցող գրութիւնները, որտեղ հնչում են այդ կոչերը:

2024 թւականի նոյեմբերի 17-ին ադրբեջանական թելեգրամեան ալիքներից մէկով, որ աչքի է ընկնում իր անհանդուրժողականութեամբ, ագրեսիւ գրութիւններով,  բացայայտ քննարկւում էր «հայերի անօրինական կառոյցները», ոչնչացնելու հարցը:

Տեսանիւթում երեւում է, որ ադրբեջանական կողմը քերել է յուշարձանի հայերէն գրութիւնները: Ջնջւել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին 2015 թւականին կանգնեցւած զանգակատուն-յուշարձանին կից պատի հայերէն գրութիւնը: Վերջինս Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոէմից վերցւած տողերն էին. ‹‹Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»: 2015 թւականին կանգնեցւած յուշարձանի ճարտարապետն է Վլադիմիր Սարգսեանը, ով յուշարձանը կառուցել է որպէս զանգակատուն՝ ոգեշնչւելով Սեւակի պոէմից:

Նշենք, որ սկսած 2020 թւականից, ադրբեջանական կողմը օկուպացւած Արցախում առաջին հերթին ոչնչացնում է Հայոց Ցեղասպանութեան եւ Արցախեան հերոսամարտերի յիշատակին կանգնեցւած յուշարձանները»,- գրւած է Կազմակերպութեան կայքէջում:

Related Articles

Back to top button