Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «ՔՊ-ն մօտեցել է իր իշխանութեան վերջնախաղին, վերջին գործողութիւնները ցուցիչ են, որ գիտակցում են դա»

«ԱԼԻՔ» – «ՔՊ-ն մօտեցել է իր իշխանութեան վերջնախաղին, վերջին գործողութիւնները ցուցիչ են, որ գիտակցում են դա»։ «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։

«Հայաստանում փորձում են կառուցել մի պետութիւն, չգիտեմ թէ ինչ յետագիծ կունենայ այդ պետութիւնը, որը թուրք-ադրբեջանական պահանջի եւ պատւէրի արտացոլանքն է։ Դա այսպէս կոչւած «իրական Հայաստանն» է, որտեղ մեր ոտքերի տակից տարւում է հողը եւ արմատական ու ինքնութենական արժէքները, որոնք ստեղծում են հայ մարդ։

«ՔՊ-ական որոշ շրջանակներ կան, որոնք գիտակցում են իրենց քայլի պղծութիւնը եւ հակասահմանադրականութիւնը։ Նրանք չմասնակցեցին Յովհաննավանքի «պատարագին», որը քաղաքական ուժի եւ անձնապէս Փաշինեանի ֆիասկօն էր։

ՔՊ-ի հիստերիան թուլութիւնից ծնւած վախերի դրսեւորում է, ոչ թէ հզօրութեան նշան։ Դրա մէջ են մտնում քաղաքական բանտարկութիւնները, ընդդիմութեանը լեռցնելը եւ այլն»,- նշել է Գալստեանը։

Related Articles

Back to top button