Հանդիպում Այգեձորի եւ սահմանամերձ Չինարիի բնակիչների հետ

Ապրիլի 26-ին Տաւուշի մարզի Այգեձոր գիւղում ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը, նախագահ Աշոտ Սիմոնեանն ու Գերագոյն մարմնի անդամները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպում են ունեցել Այգեձորի եւ սահմանամերձ Չինարիի բնակիչների հետ։
«Բաց եւ անկաշկանդ քննարկման ընթացքում խօսել ենք մեր քաղաքացիներին յուզող բոլոր հարցրից, նրանց ներկայացրել մեր մօտեցումները, խոստացել բարձրաձայնել նրանց յուզող բոլոր խնդիրները»,- տեղեկացրել է Իշխան Սաղաթէլեանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանն էլ իր հերթին նշել է, որ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած զրոյցների արդիւնքում արձանագրել են, որ մեր հայրենակիցների հիմնական մտահոգութիւնները շարունակում են մնալ անվտանգային հարցերը, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները, օրւայ իշխանութեան վարած քաղաքականութիւնը, մեր ինքնութեանն ու ինքնիշխանութեանն ուղղւած սպառնալիքները։
Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներ այցելութիւններն ու քաղաքացիների հետ հանդիպումները կրում են շարունակական բնոյթ:
Arfd.am